ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ

Authors

  • Գոհար Գ․ Ղամբարյան ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոն, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C/2022.56.3.182

Keywords:

settlement pattern, rural settlement, urban settlement, depopulation, territorial polarization, unequal development

Abstract

Խորհրդային տարիներին Հայաստանում ձևավորվում է բավականին կայացած տարաբնակեցման միասնական ցանց՝ բազմամակարդակ տարաբնակեցման համակարգով ու համահարթման միտումներով։ Խորհրդային շրջանի վերջին տարիներին տեղի ունեցած բեկումնային իրադարձությունները և 1991 թ. Հայաստանի անկախացումից հետո ստեղծված աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական պայմանները Հայաստանում սկիզբ են դնում արտագաղթի հզոր ալիքի, ժողովրդագրական ճգնաժամի և, որպես արդյունք, բնակչության դեպոպուլյացիայի։ Նոր իրականության պայմաններում ՀՀ տարաբնակեցումը էականորեն փոխակերպվում է, որի առանձնահատկությունների, միտումների, հիմնախնդիրների և տարածական տարբերությունների ուսումնասիրությանն էլ նվիրված է հոդվածը: Ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ բնակչության դեպոպուլյացիայի, միգրացիայի և ժողովրդագրական ճգնաժամի հիմնախնդիրները Հայաստանի տարբեր տիպի բնակավայրերում ու տարածական գոտիներում տարբեր ընթացք և փոխակերպումներ են ունենում: ՀՀ խոցելի տարածքներում (լեռնային և բարձր լեռնային, կենսագործունեության համար ոչ բարենպաստ բնաաշխարհագրական և սոցիալ-տնտեսական պայմաններով, սահմանային անվտանգության ու գոյապահպանական խնդիրներով, ինչպես նաև տարաբնակեցման համակարգի ազդեցության գոտիներից դուրս գտնվող տարածքներ) բնակավայրերն առավել սուր և հիվանդագին են արձագանքում տեղի ունեցող բացասական և անցանկալի գործընթացներին՝ ընդհուպ մինչև բնազրկում: Միևնույն ժամանակ, ՀՀ մի շարք բնակավայրեր, ունենալով մրցակցային համեմատական առավելություններ, դառնում են ոչ թե դեպոպուլյացիայի, այլ ընդհակառակը, բնակչության աճի ու տնտեսական զարգացման օջախներ:

Downloads

Published

2022-12-28

How to Cite

Ղամբարյան Գ. Գ. (2022). ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ. ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 56(3 (259), 182–193. https://doi.org/10.46991/PYSU:C/2022.56.3.182

Issue

Section

Աշխարհագրություն