ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԸ

Authors

  • Սերգեյ Ն․ Նազարեթյան ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածաշրջանային ծառայություն, Երևան, Հայաստան
  • Ռուբեն Ա․ Հարությունյան ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ, Հայաստան
  • Լյուբա Բ․ Միրզոյան Երկրաֆիզիկայի, ճարտարագիտական երկրաբանության և ջրաերկրաբանության ամբիոն, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C/2023.57.3.090

Keywords:

strong earthquake, seismic hazard, infrastructure, vulnerability, risk

Abstract

Սույն հոդվածի հիմնական նպատակն է մշակել մեթոդաբանական մոտեցումներ և գնահատել Հայաստանի տարածքի ենթակառուցվածքի գծերի (բարձրավոլտ էլեկտրամատակարարման գծեր, բարձր ճնշման գազամատակարարման խողովակաշարեր, հիմնական ջրագծեր, երկաթուղիներ և մայրուղիներ, հեռահաղորդակցության մալուխներ) սեյսմիկ ռիսկը: Ռիսկը գնահատված է՝ հաշվի առնելով սեյսմիկ վտանգը, ենթակառուցվածքի գծերի առանձնահատկություններն ու դրանց վրա ավերիչ երկրաշարժի ազդող գործոնները։ Ազդող գործոնները, ըստ ծագումնաբանության, պայմանականորեն բաժանվել են երկու խմբի՝ ուղիղ և երկրորդային (անուղղակի)։ Ուղիղ գործոնները ձևավորվում են միայն բնահողի որոշակի ուժգնության տատանումների արդյունքում (Հայաստանի տարածքում 9–10 բալ ուժգնության, ըստ EMS-98 սանդղակի)՝ անկախ տեղային երկրաբանական և երկրաձևաբանական պայմաններից։ Երկրորդային գործոնները ակտիվանում կամ առաջանում են բնահողի սեյսմիկ տատանումների արդյունքում (պարտադիր չէ ուժեղ), բայց այն տարածքներում, որտեղ զարգացած են վտանգավոր սեյսմա-գրավիտացիոն երկրաբանական առաջացումները (սողանքներ, փլուզումներ, քարաթափումներ և այլն) կամ առկա են որոշակի բարենպաստ պայմաններ լանջերով ապարների զանգվածների տեղաշարժի համար։ Երկրորդ դեպքում՝ երկրաշարժը կարող է «թողարկման մեխանիզմի» դեր խաղալ վտանգավոր երկրաբանական երևույթների ակտիվացման կամ ձևավորման համար։ Այդ գործոններից են՝ բեկվածքներն ու խզվածքները, սողանքները, փլուզումները, քարաթափումները, բնահողի հեղուկացումն ու նստեցումը և այլն: Տրվում է դրանց առաջացման տարածքը՝ հաշվի առնելով երկրաշարժի ուժգնությունը։ Սեյսմիկ ռիսկը գնահատելիս հատուկ ուշադրություն է դարձված տարածաշրջանային բեկվածքներին, մակերևութային խզվածքներին, սողանքներին և փլվածքներին, որոնք լայնորեն տարածված են Հայաստանում և զգալի վնաս են հասցնում ինչպես վերգետնյա, այնպես էլ ստորգետնյա ենթակառուցվածքի գծերին: Ենթակառուցվածքի գծերի սեյսմիկ խոցելիությունը գնահատելիս առաջնային տեղ է հատկացված 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ուժգնությունից կախված դրանց վնասվելու վիճակագրական տվյալներին։ Հետազոտությունների արդյունքում մշակվել են մեթոդաբանական մոտեցումների նոր տարրեր և դրանց հիման վրա կազմվել է Հայաստանի տարածքի ենթակառուցվածքի գծերի սեյսմիկ ռիսկի առաջին քարտեզը։

Published

2023-12-25

How to Cite

Նազարեթյան Ս. Ն., Հարությունյան Ռ. Ա., & Միրզոյան Լ. Բ. (2023). ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԸ. ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 57(3 (261), 90–105. https://doi.org/10.46991/PYSU:C/2023.57.3.090

Issue

Section

Երկաբանություն