ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐ ՎԱՐԱԳԱՋՈՒՐ, ՏԱՎՈՒՇ ԵՎ ԽՆՁՈՐՈՒՏ ԳԵՏԵՐԻ ԱՎԱԶԱՆՆԵՐԻ ՓՈՒԽՐ ԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ)

Authors

  • Վլադիմիր Ռ․ Բոյնագրյան ԵՊՀ քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոն, Հայաստան https://orcid.org/0009-0009-2989-5438

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C/2023.57.3.106

Keywords:

loess-like loam, clay, geochemical coefficient, terrace, river basin

Abstract

Նոր տվյալներ են ներկայացվել Տավուշի մարզի հյուսիսարևելյան հատվածի փուխր գոյացությունների դաշտային քարտեզագրման և լաբորատոր հետազոտությունների արդյունքների վերաբերյալ: Հիմնական ուշադրությունը դարձվում է Վարագաջուր, Տավուշ և Խնձորուտ գետերի ստորին ավազաններում լայնորեն տարածված խիտ, միկրոփորիկ, բաց դեղին, փոշոտ և հիմնականում առանց քարե նյութի ներառման, սովորաբար չկառուցված կավավազներին, ավազակավերին, կավերին և դիատոմիտներին, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է մինչև 25–30 մ: Դրանք գտնվում են ռելիեֆի տարբեր ձևերի վրա, համընկնում են երկրորդ և երրորդ դարավանդների գետաբերուկներին, հնագույն արտաբերման կոններին, տարբեր արմատական ապարներին, նկատելի են բարձր լանջերով մինչև 1400–1500 մ բացարձակ բարձրություն և արտաքին տեսքով հիշեցնում են լյոսանման ավազակավեր: Մեր կողմից ընդունվում են որպես լճային նստվածքներ, որոնք վերամշակվել են հիպերգենեզի արդյունքում։ Այս նստվածքները բնութագրվում են կարբոնատության բարձրացմամբ (մինչև 8,02–10,58%), դրանցում հայտնաբերվում են նորագոյացություններ 2–3 սմ-ից մինչև 10 սմ տրամագծով կարբոնատային կապերի տեսքով, պարունակում են ֆորամինիֆերի կճեպներ, որոնք բնորոշ են այստեղ տարածված կրաքարերին: Ժամանակակից տեսակներից կան Napaeopsis hohenackeci, որոնք տարածված են ամբողջ Անդրկովկասում և բնորոշ են չորային պայմաններին։ Դիտարկվում են լյոսանման ավազակավերի ֆիզիկական և մեխանիկական հատկությունները, քիմիական կազմը և երկրաքիմիական գործակիցները, ինչպես նաև նույն տարածքում կրաքարերի վրա ձևավորված հին հտղմահարման կեղևը: Լյոսանման կուտակումների ավազակավերի և կավերի հատիկաչափական սպեկտրում ամենամեծ պարունակությունը բաժին է ընկնում 0,05–0,01 մմ (38,96 և 31,69%) ֆրակցիային, իսկ հտղմահարման կեղևի կավերում <0,005 մմ (46,93%) ֆրակցիային։ Հողմահարման կեղևի կավերը նույնպես առանձնանում են ավելի մեծ պլաստիկությամբ՝ դրանց պլաստիկության քանակը 23,1 է: Հողմահարման կեղևը պարունակում է ավելի շատ քչաշարժ օքսիդներ (SiO2, Al2O3, Fe2O3) և ավելի քիչ CaCO3, քան լյոսանման կավերը: CaCO3-ի ավելի բարձր պարունակությունը լյոսաոնման կավերում հաստատում է դրանց վերափոխումը չորային պայմաններում` կալցիումի կարբոնատի համապատասխան կուտակմամբ: Հայտնաբերվել են նաև դիտարկվող փուխր կուտակումների ձևավորման պայմանների տարբերություններ՝ ըստ քիմիական բաղադրիչների՝ դրանց երկրաքիմիական գործակիցների հարաբերակցության: Al2O3/TiO2, CaO/MgO, (CaO+Na2O+K2O)/Al2O3 գործակիցների ցածր արժեքները հողմահարման կեղևի կավերում վկայում են դրանց ավելի մեծ հողմահատվածության մասին, քան լյոսանման կավերը: Միևնույն ժամանակ, հողմահարման կեղևի կավերը առանձնանում են Fe2O3/FeO օքսիդացման, Fe2O3/MgO տարրալուծման և H2O–/(MgO+CaO+Na2O+K2O) հիդրատացման ավելի բարձր գործակիցներով: Դրանցում ավելի շատ պահպանվել են նաև հազվագյուտ (R=La+Y+Yb+Nb+Ta), փոքր ապարածին (S=Be+Li+B+Rb) և մետաղական տարրեր (M=Cu+Pb+Zn): Նշվում է, որ փուխր կուտակումների երկրաքիմիական գործակիցները թույլ են տալիս բացահայտելու դրանց գոյացման կլիմայական պայմանները:

Published

2023-12-25

How to Cite

Բոյնագրյան Վ. Ռ. (2023). ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐ ՎԱՐԱԳԱՋՈՒՐ, ՏԱՎՈՒՇ ԵՎ ԽՆՁՈՐՈՒՏ ԳԵՏԵՐԻ ԱՎԱԶԱՆՆԵՐԻ ՓՈՒԽՐ ԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 57(3 (261), 106–116. https://doi.org/10.46991/PYSU:C/2023.57.3.106

Issue

Section

Երկաբանություն

Most read articles by the same author(s)

1 2 > >>