ՍԵՎԱՆԱ ԼԻՃ ԹԱՓՎՈՂ ԳԵՏԵՐԻ ԱՎԱԶԱՆՆԵՐՈՒՄ ԱՆՏԱՌԱԾԱԾԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Authors

  • Գորիկ Դ․ Ավետիսյան ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ, Հայաստան https://orcid.org/0000-0001-8973-7807
  • Վարդուհի Գ․ Մարգարյան ԵՊՀ ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոն, Հայաստան https://orcid.org/0000-0003-3498-0564
  • Լևոն Վ․ Ազիզյան ՀՀ ՇՄՆ "Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն" ՊՈԱԿ, Հայաստան
  • Հովհաննես Յա․ Սայադյան Գերմանական զարգացման միջազգային ընկերություն (GIZ), Հայաստան https://orcid.org/0000-0003-1703-3098
  • Նատալյա Լ․ Ֆրոլովա Աշխարհագրության ֆակուլտետ, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան, Ռուսաստանի Դաշնություն https://orcid.org/0000-0003-3576-285X

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C/2023.57.3.157

Keywords:

forest cover, afforestation, ecological balance

Abstract

Աշխատանքում ներկայացված են անտառների տարածական և ժամանակային փոփոխությունները Սևանի ավազանում ինչպես նաև ներկա վիճակը։ Ներկայացված է Սևանի ավազանի ընդհանուր ֆիզիկաաշխարհագրական բնութագիրը, Սևանա լճի ավազանում անտառների մանրամասն բնութագիրը, բնական և մարդածին փոփոխությունները, իրականացվել է այդ փոփոխությունների պատճառահետևանքային կապերի վերլուծությունը։ Վերլուծվել են 2005 թ.-ից իրականացվող Սևանա լճի ավազանում ջրածածկ և ջրածածկման ենթակա անտառների հատման ծրագրով անտառածածկի փոփոխությունները և դրանց արդյունքում լճի էկոհամակարգում ի հայտ եկած բացասական ջրակենսաբանական պրոցեսները։ Հիմնավորված է անտառապատվածության բարձրացման, լճի շրջակայքում ջրածածկ անտառների փոխարեն նոր, համարժեք անտառաշերտերի հիմնման միջոցով լճի էկոհամակարգում բացասական ջրակենսաբանական պրոցեսները կանխարգելելու և էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու անհրաժեշտությունը։ Ներկայացված են մի շարք գործնական առաջարկներ լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման, լճի էկոհամակարգում բացասական ջրակենսաբանական պրոցեսները կանխարգելելու համար՝ թեք լանջերի և էրոզավտանգ տարածքների անտառապատում, ափամերձ գոտու պահպանության միջոցառումների ուժեղացում և այլն։ Անհրաժեշտ է իրականացնել հետազոտություններ ապագայում լճի օպտիմալ մակարդակի որոշման համար՝ հաշվի առնելով փոփոխվող էկոլոգիական պայմանները լճի ավազանում։

Published

2023-12-25

How to Cite

Ավետիսյան Գ. Դ., Մարգարյան Վ. Գ., Ազիզյան Լ. Վ., Սայադյան Հ. Յ., & Ֆրոլովա Ն. Լ. (2023). ՍԵՎԱՆԱ ԼԻՃ ԹԱՓՎՈՂ ԳԵՏԵՐԻ ԱՎԱԶԱՆՆԵՐՈՒՄ ԱՆՏԱՌԱԾԱԾԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ. ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 57(3 (261), 157–162. https://doi.org/10.46991/PYSU:C/2023.57.3.157

Issue

Section

Գիտաժողովի նյութեր

Most read articles by the same author(s)