ԳԾԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՊՐՈՖԻԼԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄԸ

Authors

  • Օլգա Վ․ Կուզնեցովա Չերկասիի պետական ​​տեխնոլոգիական համալսարան, Չերկասի, Ուկրաինա
  • Ստանիսլավ Գ․ Ռադով Չերկասիի պետական ​​տեխնոլոգիական համալսարան, Չերկասի, Ուկրաինա
  • Պարույր Ս․ Էֆենդյան ԵՊՀ քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոն, Հայաստան; Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ), Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C.2024.58.1.041

Keywords:

linear structure, longitudinal profile, working mark, optimality criteria, least squares method, quadratic programming method

Abstract

Հոդվածը նվիրված է գծային կառույցների նախագծային պրոֆիլի օպտիմալացմանը՝ օգտագործելով վերլուծական մեթոդները՝ ըստ օպտիմալության հիմնական չափանիշների (աշխատանքային նիշերի փոքրացում, նվազագույն հաշվեկշիռ և հողային աշխատանքներ, նախագծային թեքության սահմանային արժեքներ)։ Դիտարկված է վերլուծական նախագծում՝ նվազագույն քառակուսիների և քառակուսային ծրագրավորման եղանակներով։ Մշակվել է պրոֆիլի բեկման կետերի նախագծային նիշերի հավասարակշռման մեթոդիկա՝ հաշվի առնելով նաև աշխատանքային նիշերի կշռային գործակիցների ազդեցությունը հողային աշխատանքների հաշվեկշռի վրա։ Ցույց է տրված, որ աշխատանքային նիշերի և սահմանային թեքության օպտիմալացման լրացուցիչ պայմանները հաշվի առնելու համար նպատակահարմար է կիրառել քառակուսային ծրագրավորման եղանակը։ Բերված են ավտոմոբիլային ճանապարհի հատվածի երկայնական պրոֆիլի վերլուծական նախագծման օրինակներ։

Published

2024-04-24

How to Cite

Կուզնեցովա Օ. Վ., Ռադով Ս. Գ., & Էֆենդյան Պ. Ս. (2024). ԳԾԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՊՐՈՖԻԼԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄԸ. ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 58(1 (262), 41–46. https://doi.org/10.46991/PYSU:C.2024.58.1.041

Issue

Section

Աշխարհագրություն