SENTINEL-1 ԱՐԲԱՆՅԱԿԻ ՌԱԴԻՈԼՈԿԱՑԻՈՆ ՊԱՏԿԵՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ՝ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻ ԳՈՏՈՒՄ ՌԵԼԻԵՖԻ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԻ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՀԱՄԱՐ
DOI:
https://doi.org/10.46991/PYSU:C.2024.58.2.083Keywords:
earthquakes, synthetic aperture radars, radar images, Sentinel-1, interferometry, displacement map, Anatolian plateAbstract
Երկրաշարժերը պատկանում են բնական վտանգավոր երևույթների շարքին, որոնք անհնար է ճշգրիտ կանխատեսել, ինչի արդյունքում ներկայումս գտնվում են անբավարար ուսումնասիրվածների շարքում։ Դրանց առաջացման պատճառը Երկրի ընդերքում տեղի ունեցող բարդ երկրաբանական և տեկտոնական պրոցեսներն են: Երկրաշարժի օջախից ակնթարթորեն անջատված էներգիան արտահայտվում է սեյսմիկ ալիքների տեսքով՝ հանգեցնելով երկրակեղևի տարբեր տեսակի դեֆորմացիաների և տեղաշարժերի՝ հաճախ ձևափոխելով ռելիեֆի տեսքը: Ցավոք, նման ուժեղ երկրաշարժերն ուղեկցվում են հսկայական ավերվածություններով և մարդկային զոհերով։ Նման հզոր երկրաշարժերի թվին կարելի է դասել 2023 թվ.-ի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկու երկրաշարժերը, որոնք աղետալի հետևանքներ են ունեցել և հանգեցրել բազմաթիվ զոհերի։ Գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց տարբեր գործիքներ և մեթոդներ դառնում են առավել հասանելի բնական երևույթներն ուսումնասիրելու համար: Մթնոլորտն ու երկրի մակերեսն ուսումնասիրելու համար նման մեթոդներից են տիեզերական երկրաֆիզիկական մեթոդներն ու գործիքները։ Երկրի հեռահար զոնդավորումը լայն կիրառություն է գտել Երկրի ընդերքում տեղի ունեցող և Երկրի մակերեսին արտացոլվող պրոցեսների որակական, քանակական ուսումնասիրության և վերլուծության մեջ: Ներկայացված աշխատանքը նվիրված է նման պրոցեսներից մեկի ուսումնասիրմանը։ Մասնավորապես, այսօր լայնորեն կիրառվում է Երկրի ուսումնասիրման հեռահար մեթոդը՝ արհեստական արբանյակների վրա տեղադրված ռադարային սարքավորումների միջոցով։ Ժամանակակից սինթեզված ապերտուրայով ռադարները լայն հնարավորություններ են ընձեռնում երկրի մակերևույթի, ինչպես նաև տեխնածին օբյեկտների նվազագույն դեֆորմացիաներն ու տեղաշարժերը ուսումնասիրելու համար: Հետազոտության հիմքում ընկած է Sentinel-1 արբանյակների ռադիո-լոկացիոն պատկերներից տվյալների ինտերֆերոմետրիկ մշակման InSar տեխնիկան: Դիֆերենցիալ ինտերֆերոգրամների հիման վրա կազմվել են ուսումնասիրվող տարածքի տեղաշարժերի քարտեզները՝ արտահայտված սանտիմետրերով։
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 ԵՊՀ Գիտական տեղեկագիր
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.