ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՆ 2019–2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

Հեղինակներ

  • Գայանե Փ. Հարությունյան ԵՊՀ ընդհանուր աշխարհագրության ամբիոն, Հայաստան https://orcid.org/0009-0004-2446-283X
  • Գոհար Գ․ Ղամբարյան ԵՊՀ ընդհանուր աշխարհագրության ամբիոն, Հայաստան

DOI-:

https://doi.org/10.46991/PYSUC.2024.58.3.227

Բանալի բառեր-:

migration of the population, net migration balance, migration tension, migration flows, Republic of Armenia

Ամփոփում

Հոդվածում վերլուծվում և գնահատվում են միջպետական և ներհանրապետական միգրացիոն հոսքերն՝ ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության տարաբնակեցման տիպերի և վարչական միավորների, միգրացիայի պատճառները, 2019–2023 թթ․ ՀՀ-ում ժամանակավոր, մշտական և հատուկ կացության կարգավիճակ ստացած օտարազգի իմիգրանտների բաշխումն՝ ըստ քաղաքացիության երկրի և ազգությամբ հայ լինելու հիմքի։ Դիտարկվում են միգրացիայի սալդոյի (մնացորդի), հանրապետության սահմանահատումների հաշվեկշռի, միգրացիոն լարվածության, ինտենսիվության (շարժունության) շարժընթացը, միջպետական տեղաշարժերին մասնակցող անձանց սեռատարիքային կազմը, 2022–2023 թթ․ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի բնակչության թվաքանակի փոփոխությունները։ Բացարձակ և հարաբերական բազմաթիվ ցուցանիշների վերլուծությունը, միգրացիայի և բնակչության սոցիալ-ժողովրդագրական կազմի պատճառահետևանքային կապերի, ինչպես նաև երկրում միգրացիոն գործընթացների տարածքային տարբերությունների ուսումնասիրությունը հնարավորություն տվեցին կատարել եզրահանգումներ և ներկայացնել առաջարկություններ՝ ուղղված միգրացիոն քաղաքականության մշակմանն ու իրականացմանը, էմիգրացիոն և իմիգրացիոն հոսքերի նպատակաուղղված և արդյունավետ կառավարմանը:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-12-25

Թողարկում

Բաժին

Աշխարհագրություն

Ինչպես մեջբերել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՆ 2019–2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ. (2024). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 58(3 (264), 227-238. https://doi.org/10.46991/PYSUC.2024.58.3.227

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները