ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԱՅԻՆ ԿԱԶՄԸ
DOI:
https://doi.org/10.46991/S&L/2023.96.145Keywords:
մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն, պատճառված վնասի համար պատասխանատվության ապահովագրություն, ապահովագրության օբյեկտ, ապահովագրական շահ, ապահովագրական ռիսկ, ապահովագրական պատահար, ապահովագրող, ապահովագրված անձAbstract
Հոդվածում փորձ է կատարվում պարզելու մասնագիտական պատասխանատվության ապահովագրության առավել նշանակալից խնդիրները ներկա փուլում և դրանց հաղթահարման ուղիները՝ պատասխանատվության ապահովագրության ինքնուրույն տեսակ ձևավորելու համար։ Մասնագիտական պատասխանատվության ապահովագրության ընդհանուր չափորոշիչների ներդրման անհրաժեշտությունը հիմնավորվում է նմանատիպ պայմանագրերի և պայմանագրային ու դելիկտային պատասխանատվության ապահովագրության պայմանագրերի միջև եղած տարբերություններով՝ ունենալով պայմանագրի սուբյեկտային կազմի, ապահովագրական շահի, ապահովագրական ռիսկի առանձնահատկություններ: Հոդվածում քննարկվում է մի կողմից «ապահովագրող» ու «ապահովադիր», մի կողմից «պատվիրատու» ու «ծառայություններ մատուցող» և մյուս կողմից «վնասներ կրած անձ» ու «ապահովագրող» սուբյեկտների միջև ձևավորված իրավահարաբերությունները։ Այդ համատեքստում հատկապես ուշադրություն է դարձվում շահառուի կարգավիճակին մասնագիտական պատասխանատվության ապահովագրության մեջ և մատնացույց է արվում այն օրենսդրական բացերը, որոնք հնարավորություն չեն տալիս ապահովագրության այս տեսակի դեպքում փաստացի շահառուին օգտվել իր համար օրենքով սահմանված իրավունքներից ապահովագրական պատահարի վրա հասնելու դեպքում։ Խնդրի լուծման համար առաջարկվում է դիմել «ըստ օրենքի շահառու» անձանց ինստիտուտի օգնությանը, ինչը նշանակում է, որ օրենսդրությունը իմպերատիվ կարգով սահմանում է այն անձանց շրջանակը, ովքեր ապահովագրության համապատասխան տեսակի պայմանագրի շրջանակներում հանդես են գալիս որպես շահառուներ։
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.