ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԱՐԴԱՐԱՑԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
DOI:
https://doi.org/10.46991/S&L/2023.96.151Keywords:
հեղինակային իրավունք, հարակից իրավունքներ, կատարում, կատարողներ, մտավոր սեփականություն, արդարացի վարձատրություն, սթրիմինգAbstract
Հոդվածը նվիրված է կատարողի արդարացի վարձատրության իրավունքի ուսումնասիրությանը: Հոդվածում քննարկումը սկսվում է միջազգային փաստաթղթերում արդարացի վարձատրության վերաբերյալ կարգավորումների վերլուծությամբ, այնուհետ ուսումնասիրվում է վերջին ժամանակներում ոլորտում տեղի ունեցած հիմնական զարգացումները: Այս առնչությամբ հոդվածի հեղինակը ուսումնասիրում է «Միասնական թվային շուկայում հեղինակային և հարակից իրավունքների մասին›› դիրեկտիվով առաջարկվող նոր կարգավորումները կատարողների արդարացի վարձատրության վերաբերյալ, ինչպես նաև դիրեկտիվի դրույթների իմպլեմենտացումը ԵՄ անդամ երկրներում: Ի հավելում` հոդվածը վեր է հանում կատարողի արդարացի վարձատրության համար առաջացող հիմնական մարտահրավերները պլատֆորմների և սթրիմինգային ծառայությունների ժամանակաշրջանում:
Հոդվածի ամփոփիչ հատվածը վերլուծում է արդարացի վարձատրության իրավունքը ՀՀ օրենսդրությամբ: Վերլուծությունը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է կատարել համապատասխան փոփոխություններ ՀՀ օրենսդրությունում, ուստի հոդվածագիրը ներկայացնում է օրենսդրական փոփոխությունների առաջարկներ կատարողի արդարացի վարձատրության իրավունքը երաշխավորելու համար:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.