ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԻՄՔԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/S&L/2023.95.104Keywords:
մեղադրյալի բացակայությամբ վարույթ, վարույթից խուսափել, պատշաճ ծանուցում, քրեական հետապնդումAbstract
Հոդվածը նվիրված է ՀՀ քրեական դատավարությունում մեղադրյալի բացակայությամբ իրականացվող վարույթի (հեռակա վարույթ) հիմքին և պայմաններին։ Հոդվածում համապատասխան վերլուծության արդյունքում հոդվածագիրը բացահայտում է ՀՀ քրեական դատավարությունում հեռակա վարույթի հիմքի և պայմանների բովանդակությունը և ընդգծում դրանց մեկնաբանման սահմանները՝ եվրոպական չափանիշներին համապատասխան։
Հոդվածում ներկայացվում են խնդրո առարկայի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումները, և դրանց լույսի ներքո քննարկվում են հեռակա վարույթի հիմքի և պայմանների մեկնաբանության տեսագործնական հիմնախնդիրները։
Հոդվածում կարևոր տեղ է զբաղեցնում նաև մեղադրյալի բացակայությամբ վարույթի տեսական հիմնախնդիրների հետազոտությունը, որի շրջանակներում հեղինակն անդրադառնում է հեռակա վարույթի հիմքի մեկնաբանությանը ու պայմանների բովանդակությանը։ Հեղինակը հոդվածում բացահայտում է, թե ինչ պետք է հասկանալ քրեական վարույթին մասնակցելուց խուսափել ասելով, ինչպես նաև որ իրավիճակներում կարելի է ասել, որ մեղադրյալը պատշաճ ծանուցված է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին։ Հեղինակը կարծում է նաև, որ բացակայությամբ վարույթի ոչ միայն գործնական, այլև տեսական հիմնախնդիրները պետք է հետազոտվեն արդար դատաքննության իրավունքի լույսի ներքո` դրանց էության ճիշտ ընկալման ու ճշմարիտ դատողություններ անելու համար։
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.