ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶՈՐԱՀԱՎԱՔ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/S&L/2023.96.117Keywords:
ռազմական դրություն, զորահավաք, Կառավարություն, Խորհրդարան, պայմաններ, Սահմանադրություն, անհամապատասխանությունAbstract
Հոդվածում քննարկվել են ռազմական դրություն և զորահավաք հայտարարելու սահմանդրական կարգավորումների մեկնաբանության գործնական խնդիրը: Մասնավորապես՝ քննարկման առարկա է դարձել այն, թե արդյոք ռազմական դրություն և զորահավաք հայտարարելը կառավարության հայեցողական, թե պարտադիր լիազորություն է: Վերլուծության արդյունքում գնահատվել է, որ ռազմական դրություն հայտարարելու համար Սահմանադրությամբ սպառիչ թվարկված պայմանների առկայությունը գնահատելը Կառավարության հայեցողական լիազորությունն է, սակայն այդպիսի պայմանների առկայության դեպքում ռազմական դրություն հայտարարելը ոչ թե հայեցողական, այլ պարտադիր լիազորություն է, իսկ ռազմական դրություն հայտարարելուց հետո, արդեն, զորահավաք հայտարարելը՝ հայեցողական: Վերլուծությունը կատարված է ոչ միայն սահմանադրաիրավական նորմերի համատեքստում, այլ նաև դրանց գործնական կիրառման, և հատկապես 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական կողմի նախաձեռնած ագրեսիվ գործողությունների համատեքստում: Արդյունքում, ներկայացված է, թե ինչպես է պետք մեկնաբանել սահմանադրական կարգավորումները գործնականում: Դրանից բացի, հոդվածում քննարկված է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի կարգավորումը, որով նախատեսված է ռազմական դրություն հայտարարելու համար լրացուցիչ պայման: Արդյունքում, ներկայացված է պնդում առ այն, որ նշված նորմը անհրաժեշտ է համապատասխանեցնել Սահմանադրությանը:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.