ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՈՐՈՇ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ
DOI:
https://doi.org/10.46991/S&L/2023.96.108Keywords:
արդարադատության մատչելիության սկզբունք, հիմնական իրավունքներ և ազատություններ, հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակում, դատական պաշտպանության իրավունք, դատարան դիմելու իրավունք, դատարան դիմելու պայմաններ, ընթացակարգային պայմաններAbstract
«Արդարադատության մատչելիության սկզբունքի սահմանափակման որոշ հիմնախնդիրներ» վերտառությամբ գիտական հոդվածում հեղինակն անդրադարձել է արդարադատության մատչելիության սկզբունքի սահմանափակման գիտագործնական հիմնախնդիրներին, առաջ է քաշել այնպիսի կարևոր հարցադրումներ, ինչպիսիք են՝ արդյո՞ք արդարադատության մատչելիության սկզբունքը և դատական պաշտպանության իրավունքն առհասարակ ենթակա են սահմանափակման, եթե այո, ի՞նչ կերպ և ի՞նչ ծավալով կարող են դրսևորվել կիրառվող սահմանափակումները, արդյո՞ք դրանց նկատմամբ պետք է տարածվեն իրավունքների և ազատությունների սահմանափակման ընդհանուր չափանիշները: Հոդվածում ներկայացնելով բարձրացված հիմնախնդիրների վերաբերյալ գիտական և գործնական տարբեր աղբյուների ուսումնասիրությունները՝ հեղինակը եզրահանգել է, որ պետության կողմից դատական պաշտպանության հիմնարար իրավունքի, այդպիսով նաև՝ արդարադատության մատչելիության սկզբունքի՝ որոշակի նպատակներով և պայմաններում կանխորոշված ծավալի մշտական կամ ժամանակավոր նվազեցումներ սահմանելու կոնվենցիոն և սահմանադրական հիմքերի բացակայության պայմաններում, դրանք բացարձակ են և ենթակա չեն որևէ սահմանափակման: Հնարավոր սահմանափակումները վերաբերում են ոչ թե դատական պաշտպանության իրավունքի, այլ դրա բաղադրատարրը հանդիսացող դատարանի մատչելիության իրավունքի՝ դատարան դիմելու իրավունքի սահմանափակմանը, պետությունները պարտավոր են սահմանել դատարան դիմելու համապատասխան ընթացակարգային պայմաններ, որոնք պետք է հաղթահարվեն դատական պաշտպանություն հայցողների կողմից: Այդպիսով, դատարան դիմելու իրավունքի իրացման՝ օրենսդրությամբ նախատեսված պայմաններն ուղղված են դատական պաշտպանության իրավունքի իրացումն առավել արդյունավետ դարձնելուն, սակայն միևնույն ժամանակ, դրանք չպետք է խաթարեն, իմաստազրկեն դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բուն էությունը, հակառակ դեպքում կվտանգեն այդ իրավունքի անխախտելիության և արդարադատության մատչելիության սկզբունքների գոյությունը:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.