ՔՐԵԱԿԱՆ ԵՆԹԱՄՇԱԿՈՒՅԹ ԿՐՈՂ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ՀԵՏԱՊՆԴԱԾ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՈՐՈՇ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/S&L/2023.95.118

Keywords:

քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, գողական աշխարհ, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինել, մասնագիտական գործառույթների իրականացում, օրենքի կամ իրավական այլ ակտերի պահանջները կատարել, քրեաիրավական փոխզիջում, քրեական պատասխանատվությունից ազատող խրախուսական նորմ, պատիժ սահմանել

Abstract

Հոդվածը նվիրված է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու որոշ հիմնահարցերին: Մասնավորապես, հոդվածի հեղինակը քննարկել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու համար քրեական պատասխանատվությունը բացառող հատուկ նորմ նախատեսելու անհրաժեշտության բացակայությանը, երբ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից չհանդիսացող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը որևէ դերակատարությամբ մասնակցելը դրսևորվել է օրենսդրությամբ թույլատրելի համարվող արարքներ կատարելով: Բացի այդ, անդրադարձ է կատարվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու համար պատասխանատվությունն առանձին հոդվածով նախատեսելու, այդ հանցանքը կատարած, հետհանցավոր դրական վարքագիծ դրսևորած անձանց համար քրեական պատասխանատվությունից ազատող հատուկ խրախուսական նորմ սահմանելու անհրաժեշտությանը:

Արդյունքում, հեղինակն առաջարկել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու համար պատասխանատվություն նախատեսել առանձին հոդվածով և սահմանել առավել մեղմ պատիժ, ինչպես նաև նախատեսել քրեական պատասխանատվությունից ազատող հատուկ խրախուսական նորմ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված անձանց համար, եթե վերջիններս նպաստել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման գործունեության խափանմանը:

Author Biography

Արման Բաբախանյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի ասպիրանտ,
դասախոս, ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական
պալատի դատավորի օգնական

Downloads

Published

2022-05-31