ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԶՄԱԿԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՆՑԱԿԱԶՄԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/S&L/2023.95.140

Keywords:

քրեաիրավական նորմերի մրցակցություն, հանցագործությունների բազմակիություն, հարակից հանցակազմեր, քրեաիրավական նորմ, հանցագործությունների որակում, հանցագործությունների իդեալական համակցություն, հանցագործությունների իրական համակցություն

Abstract

Հանցագործությունների որակման գործընթացում իր կարևորությամբ առանձնանում է քրեաիրավական նորմերի մրցակցության հաղթահարումը։ Քրեական իրավունքի սկզբունքները պարտավորեցնում են քրեաիրավական ստույգ գնահատական տալու հանցավոր արարքին և կատարվածին համապատասխան քրեական պատասխանատվության ենթարկելու այն կատարած անձին։ Խնդրի լուծումը, սակայն, դժվարանում է որոշ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների պատճառով։

Քրեաիրավական նորմերի մրցակցությունը տարողունակ երևույթ է, որն առկա է քրեաիրավական հարաբերության զարգացման ողջ գործընթացում՝ հանցանքի կատարման փաստից մինչև դատվածության վերացվելը կամ մարվելը։ Սույն հոդվածի շրջանակներում անդրադարձ է կատարվում քեաիրավական նորմերի մրցակցության առանձնահատկություններին հանցագործությունների բազմակիության և հարակից հանցակազմերի դեպքում, ինչպես նաև նշված իստիտուտների սահմանազատմանը։

Հետազոտության օբյեկտը և առարկան դիտարկվել են գիտական ճանաչողության այնպիսի ընդհանուր (համագիտական) և հատուկ մեթոդների կիրառմամբ, ինչպիսիք են դոգմատիկ, իրավահամեմատական, տրամաբանական վերլուծության և իրավական մոդելավորման մեթոդները։

Իրականացված հետազոտության հիման վրա հոդվածում ներկայացված են հանցագործությունների բազմակիության, մասնավորապես՝ հանցագործությունների իդեալական և իրական համակցության, ինչպես նաև հարակից հանցակազմերի դեպքում հանցագործությունների որակման տեսանկյունից գիտագործնական նշանակություն ունեցող առաջարկներ։

Author Biography

Գևորգ Բարսեղյան, ՀՀ Վարչապետի աշխատակազմ

ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի ասպիրանտ,
ՀՀ փոխվարչապետի օգնական

Downloads

Published

2022-05-31