ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԼՍՈՒՄՆԵՐԻՆ․ ՈՐՈՇ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/S&L/2023.96.218

Keywords:

նախնական դատալսումներ, պաշտպան, պաշտպանության իրավունք, մրցակցության սկզբունք, ապացուցման առարկա, մեղադրանքի պարզաբանում, արդար դատական քննություն

Abstract

Հոդվածը վերաբերում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում նորամուծություն հանդիսացող նախնական դատալսումների փուլին պաշտպանի մասնակցությանը։

Մասնավորապես, հոդվածի շրջանակում քննարկվել է նախնական դատալսումների փուլի կարևորությունը, դրա ընթացքում քննարկման ենթակա հիմնական հարցերի շրջանակը, դրանց ենթաբաժինները։

Կատարված հետազոտության ընթացքում հեղինակը եզրահանգել է, որ նախնական դատալսումների դատավարական փուլը պաշտպանի գործունեության համար նոր հորիզոններ է նախատեսում՝ հնարավորություն տալով իրավական հարցերը առաջնային քննարկման ենթարկելու արդյունքում անհրաժեշտ վավերապայմանների առկայության դեպքում բացառել քրեական վարույթի հետագա ընթացքը, ինչպես նաև կյանքի կոչել թե՛ հիմնարար-իրավական, թե՛ ճյուղային-քրեադատավարական մի շարք սկզբունքներ։ Հոդվածի շրջանակում վերլուծության է ենթարկվել նաև այն հանգամանքը, որ նախնական դատալսումների փուլի նախատեսումը դրական ազդեցություն ունի ոչ միայն պաշտպանի գործունեության և պաշտպանության իրավունքի երաշխավորման տեսանկյունից, այլև հնարավորություն է տալիս ծավալել նպատակային քննարկում դատավարության կողմերի միջև՝ Դատարանի առավել ակտիվ մասնակցության պայմաններում։

            Հոդվածի շրջանակում կատարված վերլուծության արդյունքում հեղինակը եզրահանգել է, որ նախնական դատլսումների փուլը կարելի է կատարելագործել՝ դրանում նախատեսելով այնպիսի գործողությունների կատարում, ինչպիսիք են օրինակ մեղադրանքի պարզաբանման գործառույթի սահմանումը, ինչը հնարավորություն կտա հարցեր ուղղել մեղադրանքի կողմին մեղադրական եզրակացության վերաբերյալ։ Դրա արդյունքում հիմնական դատալսումների փուլի սահուն և իրավաչափ ընթացքը հնարավոր կլինի ապահովել առավել արդյունավետ կերպով։

Նախնական դատալսումների փուլի կատարելագործմանը միտված առաջարկ է նաև նախնական դատալսումների փուլի ընթացքում քննարկման ենթակա հարցերի ցանկում ապացուցման առարկայի սահմանման գործառույթի ավելացումը, ինչը թույլ կտա ապահովել իրավական որոշակիության և կանխատեսելիության սկզբունքները։

Author Biography

Լուսինե Հովհաննիսյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի ասպիրանտ

Downloads

Published

2023-09-30