ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/S&L/2023.95.086

Keywords:

Իրավաբանական անձ, քաղաքացիաիրավական պատասխանատվություն, կորպորատիվ կառավարում, կորպորատիվ իրավախախտում, բարեխղճության սկզբունքը, ֆիդուցիար պարտականություն, մեղք, վնաս

Abstract

Հոդվածում քննվում է բաժնետիրական ընկերությունների կորպորատիվ կառավարման մարմինների պատասխանատվությունը՝ որպես քաղաքացիաիրավական պատասխանատվության առանձին տեսակ։

Կորպորատիվ կառավարման մարմինների պատասխանատվությունը վերաբերում է այն իրավական պատասխանատվությանը, որը խորհր­դի ան­դամ(ներ)ը, տնօ­րե­նը (գլխա­վոր տնօ­րե­նը), վար­չութ­յան ու տնօ­րե­նութ­յան ան­դամ(ներ)ը, կա­ռա­վա­րիչ-կազ­մա­կեր­պութ­յունը և կա­ռա­վարիչը կրում են իրենց գործողությունների և որոշումների համար։ Այլ կերպ ասած, եթե կորպորատիվ կառավարում իրականացնող սուբյեկտներից որևէ մեկը չի կատարում իր կողմից ստանձնած պարտականությունները կամ կատարում է անփութությամբ, ապա տվյալ մարմինը կրում է պատասխանատվություն, ինչպես տվյալ բաժնետիրական ընկերության, այնպես էլ դրա շահագրգիռ կողմերի առջև՝ նրանց կրած վնասի համար։

Կորպորատիվ կառավարման մարմինների պատասխանատվության ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րի բա­ցա­հայ­տու­մը և այլ պար­տա­վո­րութ­յուն­նե­րի արդ­յուն­քում ա­ռա­ջա­ցող պա­տաս­խա­նատ­վութ­յան հիմ­քե­րի տա­րան­ջա­տու­մը նպա­տակ ու­նի ա­պա­հո­վել՝ կոր­պո­րա­տիվ ի­րա­վա­հա­րա­բե­րութ­յուն­նե­րում ա­ռա­ջա­ցող վե­ճե­րի հստակ և արդ­յու­նա­վետ լու­ծու­մը, ինչպես նաև պարզել՝ պատ­ճառ­ված վնա­սի հա­տուց­ման ո­րոշ­ման ըն­թաց­քում պար­տա­դիր քննարկ­ման են­թա­կա հան­գամք­նե­րը։

Սույն հոդվածում քննարկման առարկա են դարձվել բաժնետիրական ընկերությունների կոր­պո­րա­տիվ կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի պա­տաս­խա­նատ­վութ­յան հարցը կարգավորող ՀՀ օրենսդրությունը, արտասահմանյան մի շարք երկրների օրենսդրությունը, դատական պրակտիկան և տարբեր իրավաբան գիտնականների մոտեցումները։

Մասնավորապես, դիտարկվել են կոր­պո­րա­տիվ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի պա­տաս­խա­նատ­վութ­յան բնույ­թին հա­տուկ ի­րա­վա­կան ո­րա­կում տա­լու անհրաժեշտությունը և բաժնետիրական ընկերությունների կառավարման մարմիններին պա­տաս­խա­նատ­վութ­յան են­թար­կե­լու հա­մար պարզման ենթակա հանգամանքները։

Author Biography

Մարտին Խաչիկյան, «Բի Էլ Սի» ՍՊԸ

«Բի Էլ Սի» ՍՊԸ իրավաբան

Downloads

Published

2022-05-31