ՀԱՍԱՐԱԿ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ ՀԱՎԱՍՏՎՈՂ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՐՈՇ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ
DOI:
https://doi.org/10.46991/S&L/2023.95.059Keywords:
հասարակ (սովորական) բաժնետոմս, արտոնյալ բաժնետոմս, կորպորացիա, բաժնետոմսերով հավաստվող իրավունքներ, անվանական և շուկայական արժեք, լուծարային արտոնություն, պաշտպանիչ դրույթներAbstract
Սույն հետազոտական աշխատանքը նվիրված է կորպորացիաների (բաժնետիրական ընկերությունների) կողմից թողարկված սովորական և արտոնյալ բաժնետոմսերով հավաստվող իրավունքների, դրանց բովանդակության, իրականացման ներպետական և օտարերկրյա կառուցակարգերի վերլուծությանը, հասարակ (սովորական) բաժնետոմսերի տարբեր դասերի (տեսակների) ներդրման հարցերի ուսումնասիրությանը: Աշխատությունում ուսումնասիրվել են սովորական և արտոնյալ բաժնետոմսերը և դրանց տեսակները ՀՀ բաժնետիրական օրենսդրության մեջ փոփոխությունների և լրացումների համատեքստում։ Նաև շեշտադրվել են նոր օրենսդրական կարգավորումները՝ կապված մի քանի տարբեր դասերի (տեսակների) սովորական բաժնետոմսերի նախատեսման և դրանց առանձնահատկությունների հետ։ ՏՀԶԿ ստանդարտների և չափանիշների լույսի ներքո առաջարկվել է հրաժարվել սովորական բաժնետոմսերի ինստիտուտի ներդրումից, որոնք այդ բաժնետոմսերի սեփականատերերին տալիս են մեկից ավելի ձայնի իրավունք, քանի որ դա վտանգում է սովորական բաժնետոմսերի մնացած սեփականատերերի իրավունքներն ու օրինական շահերը, և խախտվում է արդարության սկզբունքը: Օրենսդրական փոփոխությունների հիմքում ընկած են վենչուրային կապիտալի և հրեշտակ ներդրողների վերաբերյալ օտարերկրյա պետությունների օրենսդրական կարգավորումները, որոնք, ըստ էության, կիրառելի չեն սովորական բաժնետոմսերի և դրանցով հավաստվող իրավունքների նկատմամբ։ Միաժամանակ, վերոնշյալ կարգավորումների առկայության դեպքում որոշ բաժնետերեր (սովորական բաժնետոմսերի սեփականատերեր) հնարավորություն են ստանում նույն և/կամ ցածր գներով ձեռք բերել սովորական բաժնետոմսեր՝ մեկից ավելի ձայնի իրավունքով, ներառյալ՝ այլ արտոնություններով և լրացուցիչ առավելություններով։ Այս դեպքում խախտվում է բաժնետերերի իրավաչափ և արդարացի շահերի հավասարակշռությունը։ Արդյունքում, առաջարկվում է ձեռնպահ մնալ վերոնշյալ ինստիտուտից և դրա կառուցակարգերից։
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.