ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ ԾԱԳՈՒՄԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/S&L/2023.96.079

Keywords:

պատժի հիմնահարցեր, պետաիրավական կյանք, սահմանադրական հաստատություններ, սահմանադրական պատասխանատվություն, ազատություն և իրավահավասարություն, մարդու իրավունքների ճանաչում, հիմնարար սկզբունքներ, ժողովրդավարական ինստիտուտներ, պոզիտիվ սահմանադրական պարտավորեցում

Abstract

Հոդվածը  նվիրված է  իրավաբանական պատասխանատվության առաջացման պատմական հիմքերին: Հոդվածում ներկայացվել  է սահմանադրաիրավական  պատասխանատվության առաջացումը  հայ  իրականության, ինչպես նաև  արտասահմանյան  երկրների  իրավական կյանքի պատմագրության էջերում: Զուգահեռներ են անցկացվել  նոր ստեղծվող, հաջորդող ժամանակա- շրջանների  և ներկայիս իրավաբանական պատասխանատվության հիմքերին: Անդրադարձ  է կատարվել  անկախության ձեռքբերումից ի վեր  «սահմանադրական շինարարություն»  գործընթացի առանձնահատկություններին, դրանց բարելավման հիմնական ուղություններին, հնարավոր բացասական հետևանքներից խուսափելու եղանակներին և գործիքակազմերին: Աշխատանքում քննարկվել են սահմանադրական իրավահարաբերություններին, սահմանադրաիրավական սակնցիաներին առնչվող կարևոր ասպեկտներ: Վերլուծվել է պետական և տեղական ինքնակառավարման  մարմինների ու պաշտոնատար անձանց պոզիտիվ սահմանադրական պատասխանատվության  հարցերը: Հեղինակի կողմից առաջարկություն է արվել  Հայաստանի Հանրապետությունում  սահմանադրական պատասխանատվության ինստիտուտը  ամրագրել Սահմանադրությամբ: Հոդվածում տեղ է գտել այն կարևոր գաղափարը, ըստ որի սահմանադրական պատասխանատվության  միջոցները  հասցեագրվում են սահմանադրական իրավահարաբերությունների սուբյեկտներին, ովքեր  կրում են սահմանադրական իրավանորմերին հետևելու և իրենց՝  իրավաբանական նշանակություն  ունեցող վարքագծի համար պատասխան տալու պարտականություն: Մեր օրերում Հայաստանի Հանրապետությունում  իշխանության մարմինների, պաշտոնատար  անձանց և սահմանադրական իրավահարաբերությունների  մյուս սուբյեկտների պատասխանատվության խնդիրն ավելի է կարևորվում ՝ պայմանավորված եվրոպական պետությունների  ընտանիքին Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ և  պետության ստանձնած պարտավորությունների  կատարման  անհրաժեշտությամբ: Կողմնորոշումը դեպի Եվրոպան, ոչ միայն թույլ կտա Հայաստանի Հանրապետությունում անցկացնել ձևափոխման  արդյունավետ  քաղաքականություն, այլ նաև  կնպաստի Հայաստանի և Եվրամիության՝ երկարաժամկետ հեռանկարում մեր կարևորագույն ռազմավարական գործընկերոջ ձևավորմանը:                                                                                              

Author Biography

Հերբերտ Հարությունյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի հայցորդ

Downloads

Published

2023-09-30