ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ՝ ՊԱՏԻԺԸ ՄԵՂՄԱՑՆՈՂ ՕՐԵՆՔԻ ՀԵՏԱԴԱՐՁ ՈՒԺԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
DOI:
https://doi.org/10.46991/S&L/2023.96.226Keywords:
հետադարձ ուժ, պարզ հետադարձություն, ռևիզիոն հետադարձություն, Սահմանադրություն, սահմանադրականություն, վճռաբեկ դատարանի իրավազորություն, սահմանադրական դատարանի իրավազորությունAbstract
Սույն հոդվածում ներկայացվում է 2021 թվականի մայիսի 21-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պատիժը մեղմացնող օրենքի հետադարձ ուժի վերաբերյալ նոր կարգավորումը։ Մասնավորապես, ցույց է տրվում, որ նշված նորմը տարբերակված մոտեցում է ցուցաբերել տարբերակված մոտեցում։ Մի դեպքում պատիժը մեղմացնող նոր օրենքը տարածվում է այն անձանց նկատմամբ, ում վերաբերյալ նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո, դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։ Մյուս դեպքում, երբ եզրափակիչ դատավարական ակտը, օրինակ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, ապա պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ միայն այն դեպքում, երբ այդ դատավճռով նշանակված պատիժն ավելի խիստ է, քան նոր օրենսգրքով նույն արարքի համար սահմանված պատժի առավելագույն շեմը, կամ նշանակված պատժատեսակն է ավելի խիստ։
Բացի այդ, ներկայացվում է ՀՀ վճռաբեկ և Սահմանդարական դատարանների կողմից նշված սկզբունքին տրված մեկնաբանությունները։ Այնուհետև, ցույց է տրվում վերջիններիս և ՀՀ սահմանադրության 72-րդ հոդվածով նախատեսված կարգավորման միջև առկա հակասությունը, և ի վերջո նշված հակասության լուծման նպատակով հոդվածում ներկայացվում է օրենսդրական առաջարկ։
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.