«ԿԱՍԿԱԾԻ ԴԵՊՔՈՒՄ ՀՕԳՈՒՏ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ» (IN DUBIO PRO REO)
DOI:
https://doi.org/10.46991/S&L/2023.96.200Keywords:
կասկածի սկզբունք, ապացուցման կանոն, որոշում ընդունելու կանոն, դատավարության նախապայմաններ, ալիբի, փաստանշան, ապացույցների գնահատումAbstract
In dubio pro reo - կասկածի դեպքում հօգուտ մեղադրյալի. Քրեական իրավունքի այս սկզբունքը լայնորեն հայտնի է։ Բայց ինչքան էլ որ նրա անվանումը հայտնի է, հայկական իրավաբանական պրակտիկայում նրա կիրառումը հիմնականում անհայտ է։ Փորձը ցույց է տալիս, որ իրավաբանների շրջանում զգալի անվստահություն կա դրա նշանակության առնչությամբ։ Հնարավոր է, որ դրա պատճառը հայ իրավաբանների կողմից այս սկզբունքը բավարար խորությամբ չուսումնասիրելն է։ Բայց անկախ պատճառներից՝ սույն հոդվածը նպատակ ունի լրացնելու այդ բացը։ Հոդվածի սկզբում վերացականորեն լուսաբանվում է in dubio pro reo սկզբունքը, այնուհետև օրինակների միջոցով ներկայացվում է նրա կոնկրետ կիրառումը քրեական դատավարության տարբեր փուլերում, մասնավորապես մեղադրական եզրակացություն կազմելու, նախնական դատալսումների և հիմնական դատալսումների ժամանակ, վերդիկտում, ինչպես նաև քրեական գործով մեղադրական դատավճռում։ Ընդ որում, հատուկ ընդգծվում են պրակտիկայում հաճախ պատահող սխալները՝ նպատակ ունենալով օգնելու խուսափել դրանցից։ Հատուկ ուշադրություն է հատկացվում in dubio pro reo սկզբունքի ճիշտ կիրառմանը վճռաբեկ ատյանում։ Այսպիսով, սույն հոդվածի նպատակը ցույց տալն է, թե կասկածի սկզբունքն ինչպես կարող է դրսևորվել և ճիշտ կիրառվել պրակտիկայում։
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.