ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՐՈՇԱԿԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/S&L/2023.96.062Keywords:
իրավունքի որոշակիություն, իրավունքի որոշակիության բանաձև, բազմությունների տեսություն, իրավունքի որոշակիության բաղկացուցիչ տարրեր, օրենսդրության և դատական ակտերի մատչելիություն, կանխատեսելիություն, իրավունքի կայունություն և հետևողականություն, լեգիտիմ ակնկալիքներ, օրենքի հետադարձ ուժի արգելք, res judicataAbstract
Սույն գիտական հոդվածի շրջանակներում հեղինակը քննարկում է իրավունքի որոշակիությունն իր բաղադրիչների՝ օրենսդրության և դատական ակտերի մատչելիության, կանխատեսելիության, իրավունքի կայունության և հետևողականության, լեգիտիմ ակնկալիքների, օրենքի հետադարձ ուժի արգելքի, res judicata-ի հետ միասնության համատեքստում։ Ընդ որում, հեղինակն այդ միասնությունը վերլուծել և ներկայացրել է բազմությունների տեսության միջոցով, որի արդյունքում ստացել է «իրավունքի որոշակիության բանաձևը»:
Հեղինակը եկել է այն եզրահանգման, որ վերոնշյալ բաղադրիչների լուծման և այդ լուծումների հատման արդյունքում ստացված ընդհանուր տիրույթը հենց իրավունքի որոշակիությունն է, որի պատշաճ իրագործման արդյունքում ապահովվում է ինչպես նորմատիվ իրավական ակտեր կազմելու կոնկրետ կառուցակարգի առկայությունը, այլ նաև իրավակիրառ պրակտիկայում անորոշ իրավիճակների առաջացման բացառումը։
Աշխատանքում հեղինակն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել իրավունքի որոշակիության բանաձևի ուսումնասիրությանը` կիրառելով սիներգետիկ մոտեցումը, ինչի արդյունքում եզրահանգել է, որ իրավունքի որոշակիության բաղադրատարրերի նման համադրումը չի կրում զուտ տեխնիկական, մեխանիկական բնույթ, այսինքն, այդ բաղադրատարրերը նման մաթեմատիկական, թվաբանական գործողությունների միջոցով չեն միավորվում այն պատճառով, որ «այդպես է անհրաժեշտ»: Այլ կերպ, այդպիսի համադրումը ունի կարևոր նպատակ, այն է` որակական արդյունքի` իրավաստեղծ և իրավակիրառ գործունեության արդյունավետության ապահովումը:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.