ՕՐԵՆՔՈՎ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅՑԱՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/S&L/2023.96.181

Keywords:

Հայցի ինստիտուտ, հայցատեսակներ, պատշաճ հայցատեսակ, օրենքով չնախատեսված հայցատեսակ, գործի հարուցումը վարչական դատավարությունում, պետական մարմինների կողմից ներկայացվող հայցապահանջներ, հատուկ վարույթ

Abstract

Արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի օրենսդրական արդյունավետ գործիքակազմերից և կարևոր երաշխիքներից մեկն է հայցի ինստիտուտի պատշաճ օրենսդրական կարգավորումը։ Վարչական դատավարությունում հայցադիմումի ներկայացման փուլը բնութագրվում է հայցատեսակների ինստիտուտի սահմանմամբ, ինչը ՀՀ վարչական դատավարության շրջանակներում սահմանափակում է անձի իրավունքը՝ դիմելու դատարան։ Նման կարգավորման պայմաններում անձի՝ դատարան դիմելու իրավունքի իրացման առնչությամբ առաջանում են մի շարք իրավական խնդիրներ՝ թե՛ գործնական և թե՛ տեսական մակարդակում։ Սույն հոդվածը քննարկում է այնպիսի հարցադրումներ, որոնք հանգում են վարչական դատավարությունում հայցի ինստիտուտի ծագման բացահայտմանը, արդար դատաքննության իրավունքի և հայցի ինստիտուտի կիրառելիության հարաբերակցության խնդիրների վեր հանմանը, դատարանի դերակատարությանը՝ պատշաճ հայցատեսակի ընտրության համատեքստում, ինչպես նաև այն հայցատեսակների քննության հիմնախնդիրներին վարչական դատավարությունում, որոնք սահմանված չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով, սակայն գործնական մակարդակում հնարավոր են, այդ թվում՝ պետական մարմինների կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացվող հայցապահանջներին, վերոնշյալի համատեքստում օրենսդրական բացերի վեր հանմանը և իրավական կարգավորումների տեսքով լուծումների առաջարկմանը։ Հոդվածի զգալի մասը նվիրված է նաև տարբեր երկրներում կիրառվող միջազգային լավագույն փորձի և մոդելների վերլուծությանը և դրանց կիրառելիության հավանականության գնահատմանը ՀՀ իրավական համակարգում։

Author Biography

Գոհար Ավագյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի ասպիրանտ

Downloads

Published

2023-09-30