ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՆՁՆԱՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱՉԱՓ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/S&L/2023.96.005

Keywords:

քրեական վարույթ, տուժած, տուժող, քրեական վարույթի մասնավոր մասնակից, իրավաչափ շահ, մասնավոր մեղադրանք, մեղադրող

Abstract

Հոդվածը նվիրված է քրեական վարույթին հանցագործությունից տուժած անձանց իրավունքների պաշտպանության որոշ հարցերին։  Քրեական դատավարության նոր օրենսգիրքը քրեական վարույթի մասնավոր մասնակիցների, մասնավորապես հանցագործությունից տուժած անձնաց իրավական վիճակի հետ կապված նախատեսում է մի շարք նորամուծություններ, որոնք կարևոր նշանակությւոն ունեն նշված սուբյեկտի իրավունքների և իրավաչափ շահերի պաշտպանության արդյունավետ իրականացման համար։

Քրեական դատավարության նոր օրենսգրքում առավել ընդգծված է հանցագործությունից տուժած անձի իրավական վիճակի կարգավորումը, ինչը տրամաբանական է և բխում է քրեական վարույթի խնդիրներից, այսինքն ապահովել հանցանքից զոհ դարձած անձանց իրավունքների պաշտպանությունը։ Տարիներ շարունակ դատավարական գրականության մեջ չկա միասնական մոտեցում տուժողի հասկացության վերաբերյալ, ինչը վկայում է օրենսդրության մեջ վարույթի նշված սուբյեկտի իրավական վիճակի կարգավորման խնդրահարույց լինելու մասին։ Պետք է նշել, որ ինչպես նյութական, այնպես էլ դատավարական օրենսդրության մեջ «տուժած» կամ «տուժող» հասկացություններին տրված բնորոշումները բավականին մոտ են, ուղղակի նյութաիրավական առումով անձը տուժածի կարգավիճակ ձեռք է բերում իր նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու պահից, անկախ այն բանից՝ տուժող ճանաչվե՞լ է, թե՞ ոչ։ Դատավարական առումով «տուժող» հասկացության համար բնորոշիչ են ոչ միայն հանացվոր արարքով վնաս պատճառված լինելու հանգամանքը, այլև տուժող ճանաչելու մասին որոշման կայացումը։

Author Biography

Սամվել Դիլբանդյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ,
իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Downloads

Published

2023-09-30