ԱՐԴՅՈ՞Ք ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՀԻՄՆԱՐԱՐ ՆՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է

Authors

DOI:

https://doi.org/10.46991/S&L/2023.96.013

Keywords:

քրեական դատավարություն, հեռակա դատական քննություն, մեղադրյալի հեռակա մասնակցությունը դատական քննությանը, տեսակոնֆերանս կապ, ֆիզիկական մասնակցության իրավունք

Abstract

Դատական ​​քննությանը մեղադրյալի հեռակա մասնակցությունը (հեռավար կապի միջոցով), որը հայտնի է արդեն երկար տարիներ և ավելի կիրառելի դրաձավ համաճարակի ժամանակ, շատ կարևոր հարց է բարձրանում՝ արդյոք հեռավար մասնակցությունը պետք է դիտարկվի որպես իրական մասնակցություն, որպես հեռակա դատավարության ձևերից մեկը, թե՞ sui generis դատական քննության տեսակ է։ Անգամ վերջին դեպքում հարցը մնում է՝ հնարավո՞ր է կազմակերպել, որ մեղադրյալն իր կամքին հակառակ մասնակցի դատական քննությանը հեռակապի միջոցով՝ պնդելով, որ տեսահեռակապն ապահովում է իր փաստացի մասնակցությունը։ Ֆրանսիական և ռուսական նորարարական մոտեցումները ցույց են տալիս այս հարցի ուղիղ հակառակ պատասխանները։ Ժամանակակից թվային պաշտամունքի պայմաններում անհրաժեշտ է արձանագրել, որ մեղադրյալն իրավունք ունի ոչ միայն մասնակցել դատաքննությանը, այլև ֆիզիկապես մասնակցել դրան։

  Ինչ էլ որ լինի դրա պատճառները, հեռակա կամ հեռավար վարույթը ոչ մի դեպքում չի կարող տեղի ունենալ մեղադրյալի (ամբաստանյալի) կամքին հակառակ և չպետք է զրկի նրան իր գործի դատաքննությանը ֆիզիկական մասնակցության իրավունքից, քանի որ ոչ հեռակա և էլ հեռավար վարույթը դատական քննության լիարժեք ձևեր չեն։

Author Biography

Լեոնիդ Գոլովկո, Լոմոնոսավի անվան Մոսկվայի պետական համալսարանի

Մ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի
իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության,
արդարադատության և դատախազական հսկողության ամբիոնի վարիչ,
իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Published

2023-09-30