ՀՍԿՈՂ ԴԱՏԱԽԱԶԻՆ ՓՈԽԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ՔՐԵԱԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՐԳԸ
DOI:
https://doi.org/10.46991/S&L/2023.96.047Keywords:
դատախազի անկախություն, ինքնուրույնություն, մինչդատական վարույթ, քրեական վարույթ, հսկող դատախազ, վերադաս դատախազ, հսկող դատախազին փոխելAbstract
Հոդվածը նվիրված է հսկող դատախազին փոխելու հիմքերին և դատավարական կարգին: Այստեղ ընդգծվել է, որ հսկող դատախազին նշանակելու և փոխելու կառուցակարգերի պատշաճ օրենսդրական ամրագրումը վերջինիս ինքնուրույնության և անկախության ապահովման կարևորագույն երաշխիքներից է: Նշված լույսի ներքո, գործող օրենսդրական կարգավորումների և պրակտիկայի վերլուծության հիման վրա, մանրամասն քննարկման առարկա են դարձել հսկող դատախազին փոխելու կարգին և հիմքերին վերաբերող հարցերը՝ ներկայացնելով օրենսդրության բարելավմանը միտված կոնկրետ առաջարկներ:
Հսկող դատախազին փոխելու հիմքերի և կարգի պատշաճ օրենսդրական ամրագրումը կարևորագույն երաշխիք է վերջինիս անկախության և ինքնուրույնության ապահովման առումով: Միաժամանակ, այս տեսանկյունից առկա կարգավորումները՝ արված վերլուծության համատեքստում հիմք են տալիս պնդելու, որ դրանք լրացուցիչ բարելավման կարիք ունեն, ինչն անշուշտ կամրապնդի հսկող դատախազի անկախության և ինքնուրույնության երաշխիքները, առավել ևս, որ նշված ուղղությամբ նոր քրեական դատավարության օրենսգրքի պայմաններում օրենսդրի կողմից արդեն իսկ որոշակի քայլեր ձեռնարկվել են:
Ընդ որում, պետք է նշել, որ հոդվածում տեղ գտած մոտեցումները ունեն ինչպես տեսական, այնպես էլ գործնական կարևոր նշանակություն:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.