ԳԱՂՏՆԻ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Authors

  • Անահիտ Ավդալյան ՀՀ գլխավոր դատախազություն

DOI:

https://doi.org/10.46991/S&L/2023.96.055

Keywords:

գաղտնի քննչական գործողություններ, ներքին դիտում, արտաքին դիտում, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունք, դիտման օբյեկտ, նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկում, թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում, կաշառք ստանալու նմանակում, կաշառք տալու նմանակում, հաղորդակցության գաղտնիություն

Abstract

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված են գաղտնի քննչական գործողությունները, որոնց էությունը կայանում է նրանում, որ  դրանք օգնում են բացահայտել հանցագործությունը, կիրառելով քննչական հնարքներ, որոնք սակայն պետք է իրականացվեն ընդհանուր կանոնների պահպանմամբ: Անհիմն կամ օրենքով նախատեսված ընդհանուր կանոնների անտեսմամբ կամ խախտմամբ կատարված գաղտնի քննչական գործողությունների արդյունքները պետք է ճանաչվեն անթույլատրելի, նույնիսկ եթե դրանց արդյունքում ձեռք են բերվել վարույթի համար էական նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ տվյալներ:

Բացառապես օրենքով նախատեսված ապացուցողական գործողությունների կատարման միջոցով ապացույցների հավաքման իմպերատիվ պահանջն օրենսդրորեն ամրագրելով, իրացվել են ապացույցի թույլատրելիությանը ներկայացվող պայմաններից երկուսը, այն է՝ ապացույցը պետք է ստացվի միայն օրենքով նախատեսված աղբյուրից և միայն օրենքով նախատեսված միջոցներով: Հետևաբար, եթե օրենքով այս կամ այն գործողությունը չի դիտվել որպես գաղտնի քննչական գործողություն, որքան էլ այն արդյունավետ և վարույթի քննության համար անհրաժեշտ լինի, այն չի կարող ապացույցների հավաքագրման միջոց ծառայել:

Քանի որ գաղտնի քննչական գործողությունները սահմանափակում են անձի սահմանադրական իրավունքները, ուստի հանցավորության դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության միջև պատշաճ հավասարակշռություն ապահովելու նպատակով սահմանվել է, որ գաղտնի քննչական գործողությունները կարող են կատարվել  ծանր կամ առանձնապես ծանր, ինչպես նաև կաշառք ստանալու կամ կաշառք տալու ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթներով:

Author Biography

Անահիտ Ավդալյան, ՀՀ գլխավոր դատախազություն

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական
շրջանների դատախազության դատախազ

Downloads

Published

2023-09-30