ԲԼՈԿՉԵՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ, ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
DOI:
https://doi.org/10.46991/SL/2023.97.139Keywords:
բլոկչեյն տեխնոլոգիա, կրիպտոակտիվներ, հաշ կոդ, հաշվետվողականություն, թափանցիկություն, վստահություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գործարք, սոցիալական արժեքAbstract
Հոդվածում քննարկվում է վերջին տասնամյակներում լայն կիրառություն ստացած և լայնածավալ քննարկումների արժանացած բլոկչեյն տեխնոլոգիան իր հատկանիշների ամբողջության մեջ: Ներկայացվում է բլոկչեյն համակարգի ստեղծման պատմությունն ու կիրառության փորձերը, մասնավորապես՝ բլոկչեյն համակարգը ներկայացվում է որպես կրիպտոակտիվների ստեղծումն ու շրջանառությունն ապահովող հարթակ, որն այդ հարաբերությունների մասնակիցների համար ապահովում է հաշվետվողականության, թափանցիկության և վստահության բարձր մակարդակ:
Բլոկչեյն տեխնոլոգիայի ներդրումը մեծ ազդեցություն է ունեցել ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների, այլև առհասարակ հասարակական հարաբերությունների զարգացման և մասնավորապես՝ դրա սոցիալ-տնտեսական ասպեկտների վրա: Հոդվածում փորձ է արվում ներկայացնելու բլոկչեյն համակարգի հիմնական հատկանիշները, տարբերակիչ առանձնահատկությունները, այդ համակարգում գործարքների իրականացման կարգն ու նման գործարքների տարբերակիչ հատկանիշները:
Հոդվածում բլոկչեյն համակարգի տեխնոլոգիական առանձնահատկությունները ներկայացվում են այնքանով, որքանով դրանք առնչվում են կամ կարող են առնչվել համակարգում կատարվող գործարքների իրավական կարգավորմանն ու իրավական հնարավոր խնդիրների լուծմանը: Վերհանվում են բլոկչեյն համակարգում գործարքի կատարման համար անհրաժեշտ հիմնական քայլերը: Հաշվի առնելով բլոկչեյն տեխնոլոգիայի էության ու բնույթի վերաբերյալ արված եզրահանգումները՝ հոդվածում քննարկվում ու ներկայացվում է այդ տեխնոլոգիայի սոցիալ-տնտեսական դերն ու նշանակությունը: Մասնավորապես՝ հոդվածում վերհանվում է բլոկչեյնի սոցիալական արժեքը՝ հիմնվելով գնահատման՝ իրավունքի տեսության մեջ առանձնացված մեթոդների վրա:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2024 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.