ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/SL/2023.97.070Keywords:
իրավաբանական անձ, չարաշահում, իրավունքի չարաշահում, իրավունքների իրականացման սահմաններ, իրավունքի ինքնապաշտպանություն, կորպորատիվ կառավարում, կորպորատիվ բախումներ, կորպորատիվ իրավունքAbstract
Հոդվածում քննարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ իրավունքի չարաշահման արգելքի կիառման առանձնահատկությունները, կորպորատիվ իրավահարաբերությունների համատեքստում։ Մասնավորապես՝ կատարվել է «իրավունքի չարաշահման» եզրույթի տեսական և գործնական ուսումնասիրություն՝ կորպորատիվ իրավահարաբերությունները կարգավորող այլ իրավական ինստիտուտների հետ համադրման միջոցով։
«Իրավունքի չարաշահման» եզրույթը, որպես այդպիսին չի բացահայտվում՝ ՀՀ օրենսդրությամբ, իսկ, կորպորատիվ իրավահարաբերություններում, սուբյեկտների վարքագծում իրավունքի չարաշահման փաստը բացահայտելու համար անհրաժեշտ վավերապայմանների սահմանումը յուրաքանչյուր դեպքի համար դատարանների հայեցողությունն է։
Կորպորատիվ իրավահարաբերությունների մասնակիցների կողմից, իրենց սուբյեկտիվ իրավունքների իրականացման ընթացքում, չարաշահման դրսևորումներին իրավական գնահատական տալու անհրաժեշտությունը դարձել է առավել արդիական քան երևէ, ինչը պայմանավորված է նաև համաշխարհային տնտեսական հարաբերությունների զարգացման ներկայիս ժամանակահատվածովփուլով։ Ընդ որում, դատական պրակտիկայի վերլուծությունը ևս վկայում է կորպորատիվ բնույթի վեճերի այդ թվում կորպորատիվ իրավահարաբերություններում իրավունքի չարաշահման դեպքերի քանակական աճի մասին։
Ներկայիս օրենսդրական կարգավորումներով «իրավունքի չարաշահում» եզրույթին հստակ սահմանում տրված չլինելը, հանգեցրել է դրա օբյեկտիվ չափանիշների և վավերապայմանների բացահայտման և օրենսդրությամբ ամրագրման անհրաժեշտության առաջացմանը, ինչով պայմանավորված հոդվածում առանձնացվել են՝ կորպորատիվ իրավահարաբերություններում իրավունքի չարաշահումը բնութագրող հատկանիշների չափանիշները։
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2024 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.