ՎԵՆՉՈՒՐԱՅԻՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/SL/2023.97.089Keywords:
վենչուրային բաժնետիրական ընկերություն, վենչուրային ներդրող, վենչուրային կապիտալ, ստարտափ, կորպորատիվ կառավարում, հասարակ (սովորական) բաժնետոմսեր, արտոնյալ բաժնետոմսեր, ժողով, խորհուրդ, գործադիր մարմինAbstract
Սույն գիտական աշխատանքի արդիականությունը պայմանավորված է նրանով, որ ժամանակակից տնտեսաիրավական հարաբերությունների պայմաններում միջազգային պրակտիկայում լայն տարածում են գտել վենչուրային կապիտալի (հատկապես արտասահմանյան) ներգրավմամբ կորպորացիաները՝ ստարտափները, (պայմանականորեն մենք դրանք անվանել ենք վենչուրային բաժնետիրական ընկերություններ (ՎԲԸ)), որոնք, սակայն, դուրս են մնացել ՀՀ օրենսդրության կարգավորման ոլորտից:
Վերոնշյալ կարգավորման արդյունքում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դրույթները հետ են մնացել ժամանակակից միտումներից, չեն կանոնակարգում ՎԲԸ-ն որպես առանձին, ինքնուրույն տեսակի կորպորացիա, դրանց ճկուն կորպորատիվ կառավարման, կառավարման մարմինների ձևավորման հարցերը, վենչուրային ներդրողներին տրամադրվող հատուկ իրավունքներն ու արտոնությունները ՝ դրանով իսկ անհարկի խոչընդոտներ ստեղծելով վենչուրային ներդրումների և կապիտալի ներհոսքի և ստարտափային ընկերությունների ստեղծման համար:
Հետազոտության նպատակն է բացահայտել ՎԲԸ կորպորատիվ կառավարման առանձնահատկություններն ու յուրահատուկ գծերը, դրանց կառավարման մարմինների՝ ժողովի, խորհրդի և գործադիր մարմնի ձևավորման և գործունեության առանձնահատկությունները, ՎԲԸ-ի բաժնետերեր հանդիսացող վենչուրային ներդրողների բաժնետոմսերով հավաստվող իրավունքներն ու արտոնությունները' համեմատելով նաև ընդհանուր տիպի բաժնետիրական ընկերությունների հետ:
Ըստ այդմ, ուսումնասիրվել և վերլուծվել են օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները, դրանց թերություններն ու բացթողումները, սովորական և արտոնյալ բաժնետոմսերով վենչուրային ներդրողներին տրամադրվող իրավունքների սահմանափակումների չհիմնավորված լինելը, կառավարման մարմինների ձևավորման և գործունեության շրջանակներում վենչուրային ներդրողների լիազորություններն ու հատուկ իրավունքները, ինչպես նաև դրանց բովանդակային տարրերը:
Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում առաջարկվել է ներդնել ՎԲԸ-ի՝ որպես կորպորացիայի հատուկ տեսակի կորպորատիվ կառավարման եզակի համակարգը, նրանց կառավարման մարմիններից յուրաքանչյուրին բնորոշ առանձնահատկություններ, ինչը թույլ կտա գործող օրենսդրական կարգավորումները համապատասխանեցնել կորպորատիվ իրավունքի առաջադեմ միտումներին և զարգացմանը:
Հետազոտության արդյունքները կարևոր տեսական-գործնական նշանակություն ունեն, քանի որ հնարավորություն են տալիս մի կողմից տեսական պատկերացում կազմել ՎԲԸ-ի առանձնահատկությունների մասին, մյուս կողմից ՝ գործնականում (իրավակիրառ պրակտիկայում) հիմադրել ստարտափային ՎԲԸ-ներ և ապահովել դրանց բնականոն գործունեությունը:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2024 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.