Մասնագիտական պատասխանատվության ապահովագրության սկզբունքները

Authors

  • Դավիթ Բակլաչյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/SL/2023.97.103

Keywords:

սկզբունքներ, մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն, պատճառված վնասի համար պատասխանատվության ապահովագրություն, ապահովագրության օբյեկտ, ապահովագրական շահ, ապահովագրական ռիսկ, ապահովագրական պատահար

Abstract

Քաղաքացիական հարաբերություններում մասնագիտական գործունեության տարաբնույթ տեսակներ (աուդիտորական, փաստաբանական, փորձագիտական, ճգնաժամերի կառավարման և այլն) օրեցօր ավելի մեծ ծավալներով մատուցվում են քաղաքացիական հարաբերությունների սուբյեկտներին, ինչն էլ իր հերթին բերում է ծառայությունների թերի մատուցման արդյունքում պատճառված վնասների։ Այդ վնասների հատուցման բեռը կիսելու ամենագործուն միջոցներից մեկը պատասխանատվության ապահովագրությունն է։ Վերջինս հիմնավորում է, որ ապահովագրության տեսակների առանձնացումն ու իրավակարգավորումների սահմանումը չափազանց արդիական են մնում։ Հոդվածում առաջին անգամ փորձել ենք առանձնացնել մասնագիտական պատասխանատվության ապահովագրության սկզբունքները, սահմանել այնպիսի ելակետային դրույթներ, որոնք կպայմանավորեն քննարկվող ինստիտուտի հետագա իրավական կարգավորումը։ Այդ տեսանկյունից առանձնացնում ենք երկու սկզբունքներ՝ «պատասխանատվություն միայն մասնագիտական գործունեությամբ պատճառված վնասի համար»  և «ծառայություններ ստացող շահառուին հատուցելը։ Շեշտադրել ենք, որ ապահովագրության քննարկվող ինստիտուտի գործարկումը տվյալ դեպքում կլինի թերի, եթե միայն սահմանափակվենք ապահովադրի՝ որոշակի մասնագիտական գործունեությամբ զբաղվելու հանգամանքը առանձնացնելով։ Հարկ ենք համարել արձանագրել, որ ապահովագրական պատահարը պետք է տեղի ունենա բացառապես նման գործունեությամբ զբաղվելու կամ այն իրականացնելու կապակցությամբ, ինչը կլինի անհրաժեշտ նախադրյալ ապահովագրական հատուցման գործընթաց սկսելու և հատուցումներ տրամադրելու համար։

Author Biography

Դավիթ Բակլաչյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ,
ՀՀ ՊԵԿ Իրավաբանական վարչության հայցային աշխատանքների
և դատական պաշտպանության բաժնի պետ

Downloads

Published

2024-01-12