ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՎԵՐԱՊԱՀՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ` ԱԶԳԱՅԻՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ. ԴՐԱՆՑ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/SL/2023.97.109Keywords:
հանրային կարգ, միջազգային մասնավոր իրավունք, վերապահում, ազգային, միջազգային, անդրազգային, իրավակարգAbstract
Միջազգային մասնավոր հարաբերությունների զարգացման համատեքստում ավելանում է նաև օտարերկրյա իրավունքի նորմերի կիրառման դեպքերի թիվը: Նման պայմաններում, պետությունների իրավական զինանոցում կարևորվում է հանրային կարգի մասին վերապահման դերը՝ որպես պաշտպանության միջով, երբ օտարերկրյա նորմը հակսում է տվյալ երկրի հասարակության հիմնարար արժեքներին: Այս կապակցությամբ անհրաժեշտ է բավարար ուսումնասիրել իրավական այս կառուցակարգը, ներառյալ՝ դրա տարբեր տեսակները, ինչը կարող է անհրաժեշտ մեթոդաբանական հիմք դառնալ դրան անդրադառնալիս և այն կիրառելիս։
Այս համատեքստում աշխատության նպատակն է քննարկել հանրային կարգի մասին վերապահման ազգային, միջազգային և անդրազգային տեսակները, ինչի արդյունքում եզրահանգումներ են արվում նշված բոլոր տեսակների տեսական և գործնական կիրառման սահմանների վերաբերյալ, որոնք կարող են հիմք հանդիսանալ իրավակիրառ պրակտիկայում հանրային կարգի մասին վերապահման պատշաճ կիրառման համար: Ընդ որում, անդրադարձ է կատարվում հանրային կարգի մասին վերապահման նշված տեսակների զարգացման պատմությանը, առաջացման նախադրյալներին, դրանց վերաբերյալ առկա տեսական մոտեցումներին, ինչպես նաև գործնական կիրառման դեպքերին, որոնք միասին հնարավորություն են տալիս համապարփակ պատկերացում կազմել հանրային կարգի մասին վերապահման այս տեսակների մասին և դուրս բերել եզրահանգումներ դրանց կիրառական անհրաժեշտության մասին։
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2024 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.