ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊՐՈՎՈԿԱՑԻԱՅԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/SL/2024.98.100Keywords:
հանցագործության պրովոկացիա, քրեական օրենսգիրք, դոկտրին, իրավական մոտեցումներ, արտասահմանյան փորձ, հիմնախնդիրներ, տեսություն, հանցագործության սուբյեկտAbstract
Հանցագործության պրովոկացիան, ինչպես մի շարք երկրների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չունենալով կոդիֆիկացված առանձին սահմանում, դրսևորված է կաշառքի կամ առևտրային կաշառքի պրովոկացիայի հանցակազմերի վերաբերյալ իրավանորմերում։
Ներպետական օրենսդրությամբ հանցագործության պրովոկացիայի վերաբերյալ մի շարք նոր դրույթներ նախատեսվեցին 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքում, որոնք քրեական օրենսգրքի նպատակների և խնդիրների տեսանկյուններից, անհրաժեշտություն են ստեղծում ուսումնասիրել հանցագործության պրովոկացիայի զարգացման միտումներն արդեն իսկ ձևավորված ներպետական և հատկապես արտասահմանյան հարուստ փորձի շրջանակներում։
Նշված նորամուծություններն ինքնին հիմք են հանդիսանում հետազոտության առարկա հանդիսացող երևույթի և քրեաիրավական մի շարք այլ կարգավորումների միջև զուգահեռներ անցկացնելու և դրա արդյունքում տարբեր խնդիրներ վերհանելու համար, որոնցով էլ հենց պայմանավորվում է ընտրված թեմայի արդիականությունը։
Ներպետական և արտասահմանյան երկրների փորձի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից նախադեպային իրավունքում արտահայտված դիրքորոշումների, ինչպես նաև տարբեր տեսական դոկտրինների հիման վրա հետազոտման առարկա է դարձվել հանցագործության պրովոկացիայի հակաիրավականության և վտանգավորության բնույթը, գործող կարգավորումներով այդ երևույթի դեմ քրեաիրավական հակազդման հնարավորությանն առնչվող մի շարք հիմնահարցեր, ինչպես նաև որոշակիորեն ուղենշվել են հանցագործության պրովոկացիայի հետագա զարգացումները ներպետական օրենսդրությամբ։
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2024 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.