ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/SL/2023.97.160

Keywords:

քրեական դատավարություն, դատավարության մասնակիցների պետական պաշտպանություն, անվտանգություն, հանցագործությունից տուժած անձ, արդարադատության հետ համագործակցող անձ, արտասահմանյան փորձ, անվտանգության միջոցներ

Abstract

Սույն հոդվածում քննարկվում են քրեական դատավարության մասնակիցների անվտանգության ապահովման և պետական պաշտպանության ոլորտի կարգավորմանն առնչվող հարցեր։ Հոդվածում վերլուծված է օտար երկրների, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Ֆրանսիայի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի Թագավորության, Իտալիայի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության քրեական դատավարության մասնակիցների անվտանգության ապահովման համակարգի կանոնակարգման փորձը։ Նշված երկրների համապատասխան նորմատիվ իրավական ակտերի և դրանցում սահմանված դրույթների գործնական կիրառության օրինակների վերլուծության հիման վրա առանձնացվել են քրեական դատավարության մասնակիցների անվտանգության պաշտպանության արդյունավետ համակարգի ձևավորման չափանիշներն ու մեխանիզմները։ Իրականացված հետազոտության արդյունքում ընդգծվել է նաև, որ քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության ոլորտում անհրաժեշտ են ոչ միայն ֆիզիկական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցներ, այլև սոցիալական, հոգեբանական և ֆինանսական աջակցության միասնական համակարգ: Հոդվածում քննարկվում է նաև քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության ոլորտում մասնավոր ընկերությունների և հասարակական կազմակերպությունների ներգրավվման կարևորությունը: Բացի դրանից, հոդվածում ձևակերպված են նշված իրավական ինստիտուտի կարգավորման ոլորտում ազգային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի կատարելագործման առաջարկներ: Մասնավորապես քննարկվել է ներպետական իրավական համակարգի, դրա առանձնահատկությունների, հասարակության մտածելակերպի և համաշխարհային չափանիշների հաշվառմամբ՝ քրեական դատավարության մասնակիցների պետական պաշտպանության ազգային ռազմավարության մշակման անհրաժեշտությունը:

Author Biography

Սեդա Ստեփանյան, Երևանի պետական համալսարան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների
պաշտպանության վարչության գլխավոր մասնագետ,
ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի ասպիրանտ

Downloads

Published

2024-01-12