ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ՈՐՈՇ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/SL/2024.98.044

Keywords:

դատարան դիմելու իրավունք, հասարակական կազմակերպություն, շահագրգիռ անձ, այլ անձանց իրավունքների և օրինական շահեր, շրջակա միջավայրի պահպանություն, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն, հանրային (համայնքային) նշանակություն ունեցող հարցեր

Abstract

«Հասարակական կազմակերպությունների վարչական դատարան դիմելու իրավունքի իրացման որոշ հիմնախնդիրներ» վերտառությամբ հոդվածում, ուսումնասիրության հիմքում ունենալով արդարադատության մատչելիության սկզբունքի հիմնադրույթները, քննարկման առարկա են դարձվել այլ անձանց շահերի պաշտպանության ինստիտուտի շրջանակներում հասարակական կազմակերպությունների կողմից դատարան հայց հարուցելու կառուցակարգերը: Աշխատանքում անդրադարձ է կատարվել հասարակական կազմակերպությունների դերին առհասարակ և ի մասնավորի` այլ անձանց իրավունքների պաշտպանության նպատակով հայց հարուցելու ոլորտում, ներկայացվել են քաղաքացիական և վարչական դատավարությունների կարգով այլ անձանց իրավունքների պաշտպանության ինստիտուտի գիտագործնական հիմքերը, վարչական արդարադատությանը բնորոշ առանձնահատկությունները, հայրենական իրավակարգավորումները, այդ թվում՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29.3-րդ գլխով նախատեսված հասարակական կազմակերպությունների ներկայացրած հայցով գործերի քննության հատուկ վարույթի վերաբերյալ:

          Գիտական աշխատանքը հիմնվել է ինչպես տեսական, այնպես էլ գործնական հետազոտությունների վրա, տարբեր հեղինակների կարծիքների, գործող օրենսդրական կարգավորումների, միջազգային ու դատական մարմինների, այլ երկրների փորձի ուսումնասիրության միջոցով ներկայացվել են հասարակական կազմակերպությունների կողմից այլ անձանց իրավունքների պաշտպանության նպատակով հայց հարուցելու ինստիտուտին վերաբերող խնդիրները, հեղինակի կողմից առաջ է քաշվել դրանց լուծման, գործող օրենսդրական կարգավորումները վերանայելու անհրաժեշտությունը և առաջարկվել են օրենսդրությունը կատարելագործելու ուղիները:

Author Biography

Տաթևիկ Սիրադեղյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի հայցորդ

Downloads

Published

2024-05-10

Issue

Section

ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ