ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՍԱՆԿՑԻԱՆԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/SL/2024.98.134Keywords:
միակողմանի տնտեսական սանկցիա, հակազդման միջոց, հումանիտար հետևանքներ, իրավաչափություն, էքստերիտորիալ իրավասություն, ճգնաժամ, արգելքAbstract
Սույն հոդվածում ուսումնասիրվել է միակողմանի տնտեսական սանկցիաների օրինականության հիմնահարցը միջազգային իրավունքում երկու տեսակետներ համատեքստում․ առաջին տեսակետի համաձայն՝ միակողմանի տնտեսական սանկցիաները համապատասխանում են միջազգային իրավունքին և պետություններին բնորոշ տնտեսական ազատության մաս են կազմում։ Եթե առավել որոշակի ասենք, ապա ըստ այդ տեսակետի՝ ո'չ պայմանագրերում, ո'չ սովորութային կարգավորումներում պետությունների համար չկա իրենց տնտեսական հարաբերությունները ազատորեն փոխելու ուղղակի արգելք, այդ թվում՝ մեկ այլ պետության կամ սուբյեկտի դեմ տնտեսական սանկցիա կիրառելու: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխին համապատասխան կիրառվող ուժի կիրառման հետ չկապված սանկցիաները օրինական են: Նույնը կարելի է ասել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից թույլատրված առանձին պետությունների կողմից կիրառվող սանկցիաների մասին, եթե այդ թույլտվությունը համապատասխանում է ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխով սահմանված պահանջներին: Նման կերպ պետությունների ինքնիշխանության և գործերին միջամտելու անթույլատրելիության սկզբունքները տնտեսական սանկցիաներ կիրառելու արգելք չեն դառնում, սակայն ամեն դեպքում տնտեսական սանկցիաների օրինականությունը կախված է լինում համաչափության սկզբունքի պահպանումից և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներից: Մյուս տեսակետի համաձայն՝ միակողմանի տնտեսական սանկցիաները ապօրինի են: Այդ փաստարկը իր հիմնավորումն ունի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեաի բանաձևերում՝ առաջին հերթին Բարեկամական հարաբերությունների մասին 1970 թվականի հռչակագրում, որը առնվազն մի մասով ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված սկզբունքների մեկնաբանություն և զարգացում է իր մեջ պարունակում: Տնտեսական սանկցիաների ապօրինի լինելը այդ բանաձևում հիմնվում է պետական ինքնիշխանության և պետության գործերին չմիջամտելու սկզբունքների վրա: Այդ դիրքորոշմանն է ՄԱԿ անդամ-պետությունների մեծ մասը, ովքեր բանաձևերի ժամանակ միակողմանի տնտեսական սանկցիաների քննադատմանը շարունակական և հետևողական կերպով կողմ են քվեարկում:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2024 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.