ՄԱՐԴՈՒ ԳԵՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՐՈՇ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ
DOI:
https://doi.org/10.46991/SL/2024.98.005Keywords:
կանխարգելում;, սոմատիկ բջիջների փոփոխություն;, վերարտադրողական բջիջների փոփոխություն;, երեխայի լավագույն շահ։, մարդու գեների փոփոխություններ;, գենետիկ ինժեներիա;, գենաբուժություն; գենային բարելավում;Abstract
Գենետիկ ինժեներիայի զարգացումը մի շարք դրական արդյունքներին զուգահեռ առաջ է քաշում բազմաթիվ իրավական և էթիկական հարցեր իրավաբանների, գենետիկ ինժեներիայի ոլորտում հետազոտություններ իրականացնող գիտնականների և ողջ հանրության շրջանում, իսկ դրանց վերաբերյալ հստակ իրավական դիրքորոշման բացակայությունը վկայում է այն մասին, որ ժամանակակից իրավունքը պատրաստ չէ իրականացվող փոփոխություններին։ Խնդրի բարդությամբ պայմանավորված այժմ առկա չեն հստակ և համընդհանուր իրավական մոտեցումներ մարդկային գեների նկատմամբ իրականացվող միջամտությունների սահմանների և հնարավորությունների վերաբերյալ։ Մարդկային գեների փոփոխման վերաբերյալ քննարկումները կենտրոնանում են մեկ հիմնական հարցի շուրջ, այն է՝ արդյո՞ք մարդու գեների նպատակադրված փոփոխությունը համարվում է բարոյապես և իրավաբանորեն արգելված միջամտություն մարդու կյանքին։ Նշված պարագայում խիստ վիճելի են թույլատրելի և արգելված միջամտությունների սահմանները, և հստակ չէ, թե ի՞նչ սկզբունքներ պետք է հիմք ընդունել որոշելու համար` երբ են իրականացվում թույլատրելի միջակությունները և երբ են հատվում այդ սահմանները։
Սույն աշխատանքը նպատակ է հետապնդում վերլուծել մարդկային գեների փոփոխություններին ուղղված գենետիկական միջամտությունների տարատեսակները և դրանց հնարավոր ազդեցությունը մարդու իրավունքների վրա, նախանշել միջամտությունների թույլատրելի սահմանները, որոնց շրջանակում կապահովվեն ներկա և ապագա սերունդների իրավունքները։
Միջազգային և ներպետական փորձի ուսումնասիրության հիման վրա աշխատանքում ներկայացրել ենք գենետիկական միջամտությունների տարատեսակները, հստակեցրել դրանց հետևանքները և առանձնացրել միայն այն միջամտությունները, որոնք ընդունելի են մեզ համար։ Քննարկել ենք մարդու վերարտադրողական բջիջների նկատմամբ իրականացվող միջամտությունների հնարավոր ազդեցությունը ապագա սերնդի իրավունքների և հնարավորությունների շրջանակի վրա և սահմանել այս ոլորտում ծնողների և ապագա երեխաների իրավունքների ու շահերի հավասարակշռման որոշակի սկզբունքներ։
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2024 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.