ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՏԵՍԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/SL/2023.97.026Keywords:
Մեթոդաբանական առանձնահատկություն, արժեբանական էություն, պրեամբուլա, իրավական սիմվոլ, սահմանադրաիրավական նշանակություն, սահմանադրության ինքնաբավություն, սահմանադրության եզակիություն, հանրային իշխանության սահմանափակում, լայն մեկնաբանությունAbstract
Իրավական մեկնաբանման գործընթացում հաճախ հարց է առաջանում, թե արդյո՞ք սահմանադրության և այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթները պետք է մեկնաբանվեն միևնույն մեթոդաբանությամբ, թե՞ դրանք ունեն որոշակի առանձնահատկություններ:
Ուսումնասիրելով այն պատճառները, սահմանադրության այն հատկանիշները, որոնք առաջացնում են սահմանադրության մեկնաբանության գործընթացում առանձնահատուկ մեթոդաբանություն կիրառելու անհրաժեշտություն, այդ թվում՝ իր տեսակով եզակի իրավական ակտ լինելը, իրավական համակարգում բարձրագույն իրավաբանական ուժ ունենալը, միաժամանակ և´ իրավական, և´ քաղաքական փաստաթուղթ լինելը, առանձնահատուկ կարգավորման առարկա և մեթոդ ունենալը, հանրային իշխանության սահմանափակման նպատակ ունենալը, լայն և ընդհանուր կարգավորումներ ունենալը, կայունությունը, արժեբանական բնույթն ու իրավական սիմվոլներ պարունակելը` գտնում ենք, որ դրանցով առաջանում է անհրաժեշտություն, որ սահմանադրության նորմերի մեկնաբանությունն իրականացվի առանձնահատուկ մեթոդաբանությամբ, որը սահմանափակված չի լինի օրենսդրական մեկնաբանման հիմնական մեթոդներով, և որի կիրառման հիմնական նպատակը պետք է լինի սահմանադրությունը դրա մեջ արտացոլված արժեքներին համահունչ մեկնաբանելու հնարավորության ապահովումը:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2024 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.