ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՅՑԻ ԷՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՏԵՍԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/SL/2023.97.056Keywords:
հայց, վարչական հայց, հայցատեսակ, հայցի հիմքի փոփոխություն, հայցի իրավական հիմք, հայցի փաստական հիմք, հայցի առարկայի փոփոխություն, հայցի խնդրարկային տարր, հայցի էությունAbstract
Գործնականում հաճախ իրավական կարգավորումների բացերը վերացվում են տեղային լուծումներով՝ առանց անդրադարձ կատարելու այդ բացերի տեսական հիմքերին՝ արդյունքում հանգեցնելով այնպիսի կարգավորումների սահմանման, որոնք չնայած կարճաժամկետ մակարդակում լուծում են տալիս գործնական խնդիրներին, սակայն երկարաժամկետ մակարդակում հանգեցնում գործնական առավել մեծ բացերի։
«Վարչական հայցի էության սահմանման տեսագործնական խնդիրները» վերտառությամբ գիտական հոդվածը նվիրված է տեսագործնական նշանակության այնպիսի հարցադրումների ուսումնասիրությանը, որոնք հանգում են վարչական հայցի էության բացահայտմանը, այդ համատեքստում վարչական հայցի էության բոլոր՝ հայցի հիմքի, առարկայի, օբյեկտի և բովանդակության (խնդրարկային տարրի) տարրերի սահմանմանը և համեմատական վերլուծությանը, վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հայցատեսակներից յուրաքանչյուրի հիմքի, առարկայի և խնդրարկային տարրի վերհանմանը, դրանց բնույթի բացահայտմանը՝ դատավարագիտության մեջ հայտնի երկու՝ կատարողական և ճանաչողական հայցատեսակների համատեքստում։
Նշված հարցադրումների ուսումնասիրությունը իրականացվել է ոչ միայն գիտական, այլ նաև գործնական համատեքստում՝ վեր հանելով այդ հարցադրումների ուղղակի կապը և ազդեցությունը այնպիսի դատավարական գործիքակազմի վրա, ինչպիսիք առաջանում են հայցի հիմքի և առարկայի փոփոխության հետևանքով կամ կանխորոշում գործի քննության հնարավորությունը առհասարակ վարչական դատարանում։
Իրականացվել է միջազգային փորձի վերլուծություն՝ բացահայտելու համար հայցի առարկայի և հիմքի փոփոխության հնարավոր սահմանները, օրենսդրական արգելքները և դատավարական մեկնաբանությունները, որոնք տեղայնացվել են ներպետական պրակտիկայում՝ հնարավորություն տալով զարգացնել ինստիտուտի գիտագործնական դերը և նշանակությունը։
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2024 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.