ԵՐԵԽԱՅԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/SL/2023.97.047

Keywords:

երեխա, երեխայի առողջության պահպանման իրավունք, բժշկական օգնություն և սպասարկում, բժշկական միջամտության համար համաձայնություն, ծնողների կողմից որոշումների կայացում, համաձայնություն վերցնելու պայմաններ

Abstract

Հոդվածում քննարկվում և վերլուծության է ենթարկվում առողջական վիճակի հետ կապված որոշումների կայացման գործընթացում երեխայի մասնակցությունն ապահովելու հարցը՝ մասնավորապես բժշկական միջամտության համար երեխայի համաձայնությունը ստանալու տեսանկյունից, ինչպես նաև ծնողների` երեխայի առողջական վիճակի հետ կապված որոշումների ընդունման գործընթացում մասնակցության հարցը:

Իրականացված վերլուծության արդյունքում հիմնավորվում է, որ առողջական վիճակի հետ կապված որոշումների կայացման գործընթացում երեխան չպետք է հանդես գա որպես պասիվ դիտորդ, բայց միաժամանակ չպետք է բացարձականացնել երեխայի դերակատարումը նշված գործընթացում:

Բժշկական օգնության և սպասարկման համատեքստում որպես երեխայի կարծիքը հաշվի առնելու հանգամանքներ առանձնացվում են՝ երեխայի տարիքը, հասունության մակարդակը, որոշումներն ինքնուրույն կայացնելու հնարավորությունը, երեխայի առողջական վիճակով պայմանավորված տրամադրման ենթակա բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների բնույթը, երեխայի առողջական վիճակով պայմանավորված բժշկական միջամտություն ցուցաբերելու հրատապությունը։

Հոդվածում առանձնացվում են նաև բժշկական միջամտության համար երեխայի համաձայնությունը ստանալու հիմնական պայմանները։

Աշխատանքի շրջանակում հիմնավորվում է, որ երեխային բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ տրամադրելու հարցի լուծման տեսանկյունից պետք է դրսևորել ավելի ճկուն մոտեցում, և իրավաչափ համարել մեկ ծնողի կողմից երեխայի առողջության պահպանման հետ կապված հարցերով որոշումների ընդունումը այն պարագայում (օրինակ՝ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման համատեքստում), երբ դա բխում է երեխայի շահերից՝ հաշվի առնելով երեխայի առողջական վիճակը։

Author Biographies

Շուշանիկ Ղուկասյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ քաղաքացիական իրավունք ամբիոնի դասախոս,
Իրավաբանական գիտությունների թեկնածու

Արփինե Հովհաննիսյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ քաղաքացիական իրավունք ամբիոնի դասախոս,
իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Downloads

Published

2024-05-15