ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԵԽԱՆԻԶՄԵՐ. ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/SL/2023.97.176Keywords:
մարդկանց թրաֆիքինգ և շահագործում, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքար, մարդկանց թրաֆիքինգի զոհ, ներպետական մշտադիտարկում, անկախ մշտադիտարկում, ԳՐԵՏԱ, համագործակցություն, քաղաքացիական հասարակություն, միջազգային չափանիշներ, Մարդու իրավունքների ազգային հաստատությունAbstract
Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը պահանջում է բազմակողմանի և բազմաշերտ մոտեցում: Այն պետք է ներառի ոչ միայն քրեական արդարադատության արձագանքը մարդկանց թրաֆիքինգի հանցագործությանը և դրա ձևերին, այլ նաև զոհերի պաշտպանությունը, աջակցությունը և այլ էական իրավունքներ: Այդ նպատակով ակնկալվում է, որ պետությունները կստեղծեն անհրաժեշտ ինստիտուտներ և մեխանիզմներ, որոնք պետք է ապահովեն մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցում մարդկանց թրաֆիքինգի զոհերի նկատմամբ:
Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի կառուցվածքում անկախ մշտադիտարկումը առանցքային դեր ունի: Այն նպաստում է կանխարգելմանը, պատշաճ հակազդմանը, քաղաքականության մշակմանը, միջազգային համագործակցությանը և ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր բարելավմանը: Այդ մեխանիզմները նշանակալի դեր ունեն քաղաքականություն մշակողներին աջակցելու ռազմավարական փաստաթղթերի մշակման և իրականացման գործում՝ նպաստելով մարդկանց թրաֆիքինգի դեպքերի բացահայտմանը և իրավապահ մարմիններին դրանք հաղորդելու, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ մշտադիտարկման մեխանիզմների հետ տեղեկատվության փոխանակմանը: Ավելին, այն կարող է ծառայել որպես կամուրջ քաղաքացիական հասարակության և իշխանությունների միջև՝ ընդգծելով քաղաքացիական հասարակության դերը զոհերին աջակցելու գործում: Ի վերջո, մարդկանց թրաֆիքինգի դեմ մշտադիտարկման ազգային մեխանիզմները կարող են ներգրավվել նաև հասարակության լայն շերտերի իրազեկվածության բարձրացման գործում՝ խնդիրը մատչելի ներկայացնելով:
Սույն հոդվածը նպատակ ունի բացահայտել, թե ինչու է կարևոր մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային մշտադիտարկման մեխանիզմների առկայությունը, դրա մանդատը և տարբեր մոդելները, ոլորտի ազգային և միջազգային մշտադիտարկման մեխանիզմների գործունեության սիներգիան, շահագրգիռ կողմերի հետ համագործակցությունը, ինչպես նաև ներկայացնելու միջազգային չափանիշներն ու լավագույն փորձը՝ հիմնված երկրների հատուկ օրինակների վրա:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2024 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.