ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ. ԻՐԱՎԱՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
DOI:
https://doi.org/10.46991/SL/2024.98.146Keywords:
Եվրասիական տնտեսական միության իրավունք, ԵԱՏՄ դատարան, ԵԱՏՄ դատարանի իրավասություն, Եվրոպական միության դատարան, Միջազգային դատարան, Դատարանի կողմից խորհրդատվական եզրակացության տրամադրում, միջազգային դատական պրակտիկաAbstract
Եվրասիական տնտեսական միության հիմնադրումից ի վեր այս միության դատարանի գործունեության հետ կապված հարցերը մեծ կարևորություն են ստացել և առաջացել է դրանց վերաբերյալ վերլուծությունների անհրաժեշտությունը, չնայած մեր հայրենական իրավաբանական գրականության մեջ սակավաթիվ են այս միջազգային դատական ատյանին վերաբերող գիտական աշխատանքները։
Սույն հոդվածում խոսվում է ԵԱՏՄ դատարանի իրավակիրառ գործունեության և նրա կողմից կայացրած ակտերի Միության իրավունքի աղբյուր չհանդիսանալու մասին՝ համեմատելով Եվրոպական Միության դատարանի գործառույթների հետ։
Իրավահամեմատական մեթոդների կիրառմամբ անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ դատարանի և ԵՄ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Միջազգային արդարդատության դատարանի խորհրդատվական եզրակացություններ տրամադրելու որոշ հարցերին։
Այս համատեքստում, ԵԱՏՄ և ԵՄ դատարանների, այդ թվում նաև մյուս միջազգային դատարանների վերաբերյալ իրավահամեմատական վերլուծությունները թույլ կտան վեր հանել ԵԱՏՄ դատարանի կարգավիճակի և գործունեության վերաբերյալ իրավական խնդիրներն ու առաջ քաշել դրանց լուծման համար հնարավոր տարբերակներ։ Ավելին, նման վերլուծությունները կարող են կողմնորոշիչ լինել պայմանադիր կողմերի համար Միության դատարանի իրավական կարգավիճակի վերանայման հարցը քննարկելիս։
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2024 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.