ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
DOI:
https://doi.org/10.46991/SL/2024.98.058Keywords:
սպառող, տնտեսական մրցակցություն, Մրցակցության պաշտպանության հանձնաժողով, սպառողների շահերի պաշտպանություն, գործառույթի պատվիրակում, լիազորություն, դիրեկտիվAbstract
Սպառողների շահերի արդյունավետ պաշտպանությունը ավանդաբար պահանջում է պետության առանձնակի ուշադրությունը՝ պայմանավորված արտադրողների և միջնորդների հետ պայմանագրային հարաբերություններում նրանց «թույլ կողմ» լինելու հանգամանքով։ Մյուս կողմից, ժամանակակից աշխարհում սպառողների շահերի պաշտպանության մարտահրավերները հաճախ դուրս են գալիս կոնկրետ պետության սահմաններից՝ նկատի ունենալով համաշխարհային էլեկտրոնային առևտրի աճի արդի միտումները։
Հիշյալը պայմանավորում է պետությունների կողմից սպառողների շահերի պաշտպանության միջազգայնորեն ընդունված բարձր ստանդարտների ներդրման և շարունակական զարգացման հրամայականը։ Այս տեսանկյունից Հայաստանի Հանրապետության համար հիմնաքարային է 2017 թվականին Եվրոպական միության հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որով Հայաստանը, ի թիվս այլնի, պարտավորվել իր սպառողների պաշտպանության համակարգը համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին։ Ընդ որում, այս համատեքստում զգալի դերակատարում է վերապահված Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին։
Տեսական աղբյուրների, հայրենական և արտասահմանյան օրենսդրության, ինչպես նաև դատական պրակտիկայի հիման վրա աշխատանքում համառոտ ներկայացվում է սպառողների իրավունքների պաշտպանության զարգացման պատմությունը, բացահայտվում է «սպառող» հասկացությունը Հայաստանի Հանրապետության մրցակցային իրավունքի համատեքստում, պարզաբանվում է սպառողների շահերի ազդեցության և մրցակցային միջավայրի միջև կապը, վերլուծվում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից սպառողների շահերի պաշտպանության առանձնահատկությունները, ինչպես նաև վեր են հանվում ոլորտում առկա խնդիրները և առաջարկվում դրանց հաղթահարմանն ուղղված լուծումներ։
Հոդվածում հեղինակները ներկայացնում են գիտագործնական մի շարք եզրահանգումներ, որոնք կարող են ուղենիշային լինել օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի հետագա զարգացման համար։
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2024 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.