ՎԿԱՅԻ՝ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼՈՒՑ ԱԶԱՏՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Authors

  • Hovsep Bedevyan Administrative court of appeal

Keywords:

վկա, ցուցմունք, սկզբունք, իմունիտետ, ապացույց, արժանահավատություն

Abstract

Ամփոփելով ամբողջ վերը նշվածը կարելի է գալ այն եզրակացության, որ անձի ցուցմումք տալու պարտականությունից ազատ լինելու սահմանադրական սկզբունքը իր արտացոլումն է գտել վարչական դատավարությունում՝ որպես վկայի լռելու իրավունք: Այդ իրավունքի տրամաբանությունը հանգում է նրան, որ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականի վերաբերյալ ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքի սահմանները` այսինքն այն հարցերի շրջանակը, որոնց չպատասխանելու իրավունք ունի, պետք է որոշի ինքը` վկան, այլ ոչ թե դատարանը: Ցուցմունք տալու պարտականությունից ազատ լինելը անձի սուբյեկտիվ իրավունքն է, որի իրականացումը թողնված է նրա հայեցողությանը: Իրավակիրառ պրակտիկայում կարող են լինել դեպքեր, երբ վկան ունենալով իմունիտետ որոշում է ցուցմունք տալ, այսինքն պատասխանել այնպիսի հարցերի, որի փաստական տվյալները վերաբերում են իրեն կամ իր մերձավոր ազգականներին: Նման դեպքերում  ինչպես ցանկացած ապացույցի, այպես էլ վկայի ցուցմունքի արժանահավատության վերաբերյալ վերջնական գնահատական պետք է տա դատարանը, որը պարտավոր է վկայի ցուցմունքները համադրել գործով հավաքված այլ ապացույցների, այդ թվում՝ այլ անձանց ցուցմունքների հետ։ Այլ կերպ ասած, եթե դատարանի մոտ կասկածներ են հարուցվում՝ կապված գործով հրավիրված վկաների ցուցմունքների հավաստիության ու արժանահավատության հետ, ապա այդ կասկածներն անհրաժեշտ է փարատել վկաների ցուցմունքներն այլ ապացույցների հետ համադրելու միջոցով՝ դատական ակտում պարտադիր պատճառաբանելով, թե ինչու են այս կամ այն ցուցմունքները դիտվել որպես ոչ արժանահավատ։

Published

2020-11-26