ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ ՈՐՊԵՍ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ-ԻՄԱՑԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑ
Keywords:
կանխավարկած, ենթադրություն, հավանական դատողություն, մտահանգում, փիլիսոփայական-իմացաբանական միջոց, գոյաբանական և իմացաբանական մակարդակներ, աշխարհայացք, աշխարհընկալում, ճանաչողություն, համոզմունք, կանխադրույթ, ինդուկտիվ մտահանգում, դեսկրիպտիվ և պերֆորմատիվ տարրերAbstract
Իրավաբանական գրականության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իրավական կանխավարկածների ճյուղային մոտեցումների միասնականացման ընդհանուր տեսության հայեցակարգի մշակման կարևորագույն հարցերից մեկի՝ կանխավարկածի էության շուրջ առկա են տարբեր մոտեցումներ: Սույն հոդվածի շրջանակներում հեղինակը փորձել է գտնել հիմնահարցի հաղթահարման ուղին: Այդ նպատակով պայմանավորված՝ աշխատանքում կանխավարկածը դիտարկվել է երկու մակարդակներում՝ գոյաբանական և իմացաբանական: Մասնավորապես, գոյաբանական մակարդակում քննարկվել է այն հարցը, թե կանխավարկածն ինչպե՞ս է ձևավորվում և ո՞րն է վերջինիս էությունը, իսկ իմացաբանական մակարդակում՝ կանխավարկածի դերը: Վերջնարդյունքում տրվել է կանխավարկածի՝ որպես փիլիսոփայական-իմացաբանական միջոցի հասկացությունը, որի հիման վրա պետք է իրականացնել կանխավարկածի էության ուսումնասիրությունը և ընդհանուր հասկացության մշակումը: