ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈւԹՅՈւՆԸ
Keywords:
դատական ակտ, դատական ակտի բնույթ, դատական ակտի իրավական նշանակություն, դատական ակտի տեսակ, նեգատիվ նորմատիվ ակտ, դատական ակտի բնութագրիչ, միջանկյալ դատական ակտ, գործն ըստ էության լուծող դատական ակտAbstract
Սույն հոդվածը նվիրված է հանրային իրավահարաբերություններից բխող վարչաիրավական հարցերի լուծման ուղեգծում վարչական դատարանի կողմից ընդունվող դատական ակտերի էության և իրավական նշանակության բացահայտմանը՝ հիմք ընդունելով նաև այդ ակտերի տեսակային բաժանումը (գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտեր)։
Հեղինակը, մասնավորապես, համոզմունք է ձևավորել առ այն, որ, ի թիվս այլնի, վարչական դատարանի կայացրած միջանկյալ դատական ակտերի, և որպես կանոն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի իրավական նշանակությունը հանգում է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց իրավունքների խախտումները վերցնելուն և այդ խախտումները բացառելու ուղղությամբ համապատասխան մարմինների մոտ անհրաժեշտ վարքագիծ ձևավորելուն։
Միաժամանակ հոդվածի շրջանակներում հեղինակն ընդգծել է, որ որոշակի դեպքերում վարչական դատարանի դատական ակտերը, լինելով անհատական իրավական ակտեր, ունեն նաև նեգատիվ նորմատիվ իրավական ակտի բնույթ։ Մասնավորապես, շեշտադրելով, որ վարչական դատարանին ենթակա գործերով նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության ստուգման վարույթի արդյունքում վարչական դատարանի ընդունած (օրինական ուժի մեջ մտած) դատական ակտերը գործող իրավական նորմերի համակարգում իրենց գոյությամբ փաստացի փոփոխություններ են մտնցում՝ հեղինակը համոզմունք է ձևավորել, որ այդ իմաստով իրենց իրավաբանական ուժով նշված դատական ակտերը համահավասար են օրենքին։
Հոդվածով իրականացված վերլուծության արդյունքում հեղինակը եզրակացրել է, որ վարչական դատարանի ակտերի էության ու իրավական նշանակության հիմքում պետք է դնել այդ ակտերի տեսակային նշանակությունը՝ բանաձևելով, որ ճիշտ կլինի արձանագրել վարչական դատարանի դատական ակտերի էության ու նշանակության ընդհանուր և հատուկ բնութագրիչներ։