ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ և ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ, ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ
Keywords:
առանց ծնողական խնամքի մնացած երեխա, բնակելի տարածության իրավունք, խնամատար ընտանիք, խնամարկյալ, հոգեզավակ, անհրաժեշտ կենսամակարդակի իրավունք, երեխայի լավագույն շահ, խնամակալություն, հոգաբարձությունAbstract
Խնամակալության և հոգաբարձության, խնամատարության ներքո գտնվող` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների՝ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող բնակելի տարածությամբ ապահովելն անհրաժեշտ է երեխայի՝ ֆիզիկական, մտավոր, հոգևոր, բարոյական և սոցիալական զարգացման, ինչպես նաև անհրաժեշտ կենսամակարդակի իրավունքի ապահովման համար: Մինչդեռ, ՀՀ օրենսդրությամբ, ելնելով երեխայի նկատմամբ ընտրված խնամքի և դաստիարակության ձևից, միևնույն կարգավիճակն ունեցող այս երեխաների՝ բնակելի տարածություն ստանալու իրավունքի իրացման հարցում ամրագրված է խտրական մոտեցում, որը չի բխում խտրականության արգելքի սահմանադրական, ինչպես նաև ընտանեկան օրենսդրության հիմնարար՝ «երեխայի լավագույն շահ»-ի ապահովման սկզբունքից: