ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ. ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒ՞Մ, ԹԵ՞ ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ

Authors

  • Արսեն Թավադյան Երևանի պետական համալսարան

Keywords:

հանրային իրավունքի իրավաբանական անձ, կորպորատիվ իրավունք, վարչական մարմին

Abstract

Հոդվածում նկարագրվում է ՀՀ սահմանադրության 2015թ.-ի բարոփոխումների արդյունքում ՀՀ իրավական համակարգ ներդրված «հանրային իրավունքի իրավաբանական անձ» տերմինը, ներկայացվում է դրա պատմությունը, արտասահմանյան փորձը: Նշվում է, որ այդ եզրույթի ներդրումը իրականացվել է առանց համակարգային մոտեցման, ինչպես նաև քաղաքացիական օրենսդրության տրամաբանության անտեսմամբ: Արդյունքում, մենք ստացել ենք կարգավորում, որը ոչ մի խնդիր չի լուծում և փաստացի ծանրացնում է իրավական կարգավորումը: Նշվում է, որ նաև, որ «հանրային իրավունքի իրավաբանական անձ» եզրույթը տեղայնացնելու փոխարեն, ավելի ճիշտ կլիներ բարեփոխել «վարչական մարմին» եզրույթը, ինչպես նաև ճյուղային օրենքներում կարգավորել հանրային կարևորություն ունեցող այլ սուբյեկտների վարքագիծը:

Author Biography

Արսեն Թավադյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ

Downloads

Published

2021-07-31