ԱՐԲԻՏՐՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺՈւՄ

Authors

  • Փառանձեմ Միքայելյան ՀՀ Վարչապետի աշխատակազմ

DOI:

https://doi.org/10.46991/SL/2021.91.118

Keywords:

արբիտր, անկախություն, անկողմնակալություն, բացարկ, արբիտրաժային տրիբունալի վճիռ, չեղյալ ճանաչել, ճանաչել և կատարել

Abstract

Հոդվածում քննարկվում են արբիտրաժային վարույթի ընթացքում արբիտրին բացարկ հայտնելու կարգն ու առանձնահատկություններն, ինչպես նաև բացահայտվում են արբիտրի անկախության, անկողմնակալության բացակայության և/կամ կողմերի համաձայնությամբ սահմանված որակավորման պահանջներին չհամապատասխանելու հիմքերով վճիռը չեղյալ ճանաչելու կամ դրա ճանաչումը և կատարումը մերժելու հնարավորությունները: Հոդվածում առաջարկվում է, որ արբիտրի անկողմնակալության և անկախության վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության կամ վերջինիս կողմից կողմերի սահմանած որակավորման չափանիշներին չհամապատասխանելու դեպքում, շահագրգիռ կողմը պետք է հարցը բարձրացնի և արբիտրին վարույթից հեռացնի առաջին իսկ հնարավորության դեպքում՝ արբիտրին բացարկ հայտնելու եղանակով: Այն պարագայում, երբ արբիտրաժն ավարտվել է և վճիռը կայացվել է, շահագրգիռ կողմը պետք է փորձի վճիռը չեղյալ ճանաչել: Միաժամանակ, նշված հիմքերով վճռի ճանաչման և կատարման մերժման բարձր չափանիշներով պայմանավորված՝ տվյալ վարույթում հաջողության հասնելը քիչ հավանական է:

Author Biography

Փառանձեմ Միքայելյան, ՀՀ Վարչապետի աշխատակազմ

ՀՀ վարչապետի աշխատակազմի միջազգային
արբիտրաժներում և այլ միջազգային դատարաններում
ՀՀ շահերի պաշտպանության վարչության ավագ մասնագետ

Downloads

Published

2022-02-15

Issue

Section

Articles