ՓՈԽՆԱԿ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ՀՀ-ՈՒՄ
Keywords:
փոխնակություն, փոխնակ մայրության պայմանագիր, վերարտադրողական իրավունք, սաղմ, երեխայի իրավունքներ, գենետիկական դոնորAbstract
Սույն աշխատանքում ներկայացրել ենք փոխնակ մայրության ինստիտուտի իրավական կարգավորման թերություններն ու խնդիրները: Ներկայումս փոխնակ մայրության բազմաթիվ պայմանագրեր են կնքվում պրակտիկայում առանց հասկանալու դրա իրավական նշանակությունն ու հետևանքները: Օրենքը շատ ընդհանրական ձևակերպումներով է անդրադառնում այս շատ կարևոր խնդրին, քանի որ գործնականում փոխնակ մայրության պայմանագրի որևէ կողմ իրավական առումով պաշտպանված չէ: Ընդհանրապես անհասկանալի է այն հարցը թե արդյո՞ք ցանկացած դեպքում բժշկական հաստատությունը պիտի կնքի պայմանագրի իրեն դիմած կենսաբանական ծնողների հետ, թե ամեն դեպքում պիտի լինի որոշակի սահմանափակումներ, կա արդյո՞ք որևէ պետական մարմին, որը վերահսկողություն է իրականացնում այս պայմանագրերի կնքման նկատմամբ: Ներկայումս ոչ ոք պատասխանատվություն չի կրում այս պայմանագրերի կնքման նկատմամբ, ինչը հրատապ խնդիր է, քանի որ այս ոլորտը չափից շատ ռիսկային է և առաջին հերթին պետությունը պետք է մտածի նոր ծնվող երեխայի շահերը պաշտպանելու մասին, որովհետև շատ հաճախ երեխան ուղղակի կարող է դառնալ առքուվաճառքի առարկա, ինչը բարոյական տեսանկյունից անթույլատրելի է:
Այս բոլոր հարցերի պատասխաները փորձել ենք տալ սույն գիտական հոդվածի շրջանակներում՝ իրավական տեսանկյունից վերլուծելով ներպետական և միջազգային օրենսդրությունները: