ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԲՆՈՒՅԹԸ և ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Authors

  • Օքսանա Դիլբանդյան Երևանի պետական համալսարան

Keywords:

նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վիճարկում, նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերը, նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին դատական ակտ, վարչական դատավարություն

Abstract

Սույն հոդվածը նվիրված է նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով ՀՀ վարչական դատարանի դատական ակտերի բնույթին և առանձնահատկություններին: Հետազոտության արդյունքում բացահայտվել է նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերի իրավակիրառ և իրավաստեղծ բնույթը, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին դատական ակտի նորմատիվ բնույթը: Բացի այդ, սույն աշխատանքում քննարկվել են նորմատիվ իրավական ակտերի իրաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով կայացվող դատական ակտերին առնչվող մի շարք խնդրահարույց հարցեր, որոնց վերաբերյալ կատարվել են նաև համապատասխան եզրահանգումներ:

Author Biography

Օքսանա Դիլբանդյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի ասպիրանտ

Downloads

Published

2021-07-31